RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3085, Տպվել է` 406, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ՆԱԽՕՐԵԻՆՙ ԷԼԻ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՀԵՏ

Հ.Ծ.

«Որպես նոր սերունդի ներկայացուցիչներ մենք պետք է վստահ լինենք, որ ամեն տարի ավելի մեծ թվով ներկայություն ապահովենք «Թայմս Սքուերում» Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Այս տարի այն կայանալու է ապրիլի 22-ին կեսօրից հետո ժամը 2-ից 4-ը: Իսկ նախորդ օրը երեկոյան 8-ից 12-ը (կեսգիշեր) այստեղ «Սիթի Պերչում» երիտասարդների հավաքը նպատակ ունի միմյանց հետ շփվելու, լուրը տարածելու եւ ոգեւորություն հաղորդելու հաջորդ օրվա միջոցառմանը», նշել է Վարդանանց ասպետների կազմակերպության անդամ Ժիրայր Խորոզյանը :

Հիշատակի օրվա նախօրեի այս միջոցառումը արդեն 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: Այս տարի դրան մասնակցելու է սփյուռքում շռնդալից հաջողությունների հասած օպերային երգիչ եւ պոպ երաժշտությանը նոր շունչ հաղորդած Էլի Բերբերյանը, ով հավատացած է, որ «մշակութային մոմը» միշտ վառ պետք է պահել յուրաքանչյուր հայի տան մեջ:

Էլին 35 տարեկան է: Ծնվել է Բաթրունում, Լիբանան, պրոֆեսիոնալ կրթությունը կատարելագործել է Մոնրեալի Մկգիլ համալսարանում, իսկ ներկայիս ելույթներ է ունենում Մ. Նահանգներում: Նա յուրահատուկ ոճ ունի եւ մեծ վարպետությամբ կարողանում է ավանդական հայկական երգերը մատուցել ժամանակակից պոպ երաժշտության ելեւէջներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ