RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2504, Տպվել է` 399, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը: Պրոֆեսոր Քոթանջյանի ներկայացմամբՙ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արեւմտյան հետազոտական համալսարանների եւ ինստիտուտների մոդելի ու ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի ադապտացմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքներըՙ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հյուրերին ներկայացվել է 2017 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԱՀՀ-ում իրականացված ներգերատեսչական վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացի հիմնական արդյունքները, ինչպես նաեւ ՊԱՀՀ-ի կողմից մշակված միջգերատեսչական ձեւաչափով 8-շաբաթյա վերապատրաստման դասընթացի ծրագիրը: Նշվել է, որ 2018 թ. մայիս-հունիս ամիսներին իրականացվելիք դասընթացում ներգրավվելու են պաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները:

Հայկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀ-ը կիրառում է այդ գործընթացում ձեռք բերված մեթոդաբանությունն ու գիտելիքները:

Հանդիպման ընթացքում զեկուցումով հանդես է եկել նաեւ ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ-Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը :

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագիտական խմբի անդամ, կանադացի բրիգադի գեներալ (պաշտոնաթող) Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմավարական առաջնորդների կրթությունՙ միջգերատեսչական համագործակցային միջավայրում» վերնագրով դասախոսությունը:

Զեկուցումներից հետո ծավալվել է մասնագիտական քննարկում, հյուրերը հարցեր են ուղղել ՊԱՀՀ-ի մասնագետներին: Հանդիպման վերջում ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն իր գոհունակությունն է հայտնել այցից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 23-03-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ