RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2848, Տպվել է` 400, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱԼԻԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի tagesschauՙ «Օրվա համայնապատկեր» ծրագիրն ապրիլի 11-ի երեկոյան անդրադարձել է Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այն, որ նախագահ Ալիեւը չորրորգ անգամ է պաշտոնավարելու, անակնկալ չէ, կարծիք է հայտնում ARD, Ալիեւի հաղթանակն ու պաշտոնավարումն ընտրությունից առաջ էլ ապահովված էր համարվում: Թեեւ ընտրապայքարին մասնակցում էր 7 այլ թեկնածու, բայց նրանք հազիվ թե ծանոթ էին ընտրողներին, եւ մրցապայքար չէին էլ ծավալում:

Ըստ վերլուծաբան Բախտիար Հաջիեւի , նրանց մի մասը կոչ է արել Ալիեւի օգտին քվեարկել: Սա «տրագիկոմեդիայի գագաթն» է, Հաջիեւի կարծիքն է ընդգծում գերմանական հեռուստատեսության մեկնաբանը: Ընդդիմադիր լուրջ կուսակցությունները բոյկոտել էին ընտրություններին մասնակցությունըՙ անազնիվ մրցապայքարի, կեղծիքների մասին հայտարարելով: Անհավասար ընտրապայքարն ընդդիմադիրներին հնարավորությունից զրկել է, իսկ 56- ամյա նախագահի օգտին, ըստ պաշտոնական տվյալների, քվե է տվել ընտրողների 80 տոկոսից ավելին: ARD- ն 2 տվյալ է ներկայացնումՙ ըստ ELS ինստիտուտի հետընտրական հարցման, Ալիեւը քվեների 82, 7 տոկոսն է ստացել, ըստ ֆրանսիական OpinionWay- ի, նույնիսկՙ 86, 5 տոկոսը: Ըստ ԶԼՄ-ի, ընտրություններին 69 տոկոս մասնակցություն է արձանագրվել:

Ադրբեջանի ընտրությունների մասին իր հրապարակման մեջ Զիլվիա Շթյոբերը կարծիք է հայտնում, թե նախագահական ընտրություններն այդ երկրում Ալիեւի ընտանիքի ուժերն ամրապնդելու միտումն ունեն, նկատել տալիս, թե կոռուպցիոն պատմություններով հայտնի այդ երկրում գործարարները սակայն շարունակում են գործարքներ կնքել:

Գերմանական հեռուստատեսությունը մեջբերում է ընդդիմադիր, Հանրապետական այլընտրանքային շարժման ներկայացուցիչ Նաթիգ Շաֆարլիի կարծիքը, թե «Ադրբեջանում բոլոր ընտրություններն են կեղծվել, ուստի այս վերջինն էլ բացառություն չի կարող լինել»: Այնուհետ փոխանցում դրան հակադիրՙ ընտրական հանձնաժողովի նախագահ Մասահիր Փանախովի տեսակետը, թե «ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների» բոլոր պայմաններն ի կատար են ածվել:

ԵԱՀԿ-ն 280 դիտորդ է ուղարկել Ադրբեջան, եւ իր զեկույցը պիտի հրապարակի հինգշաբթի, ծանուցում է ARD- ի մեկնաբանը, հիշեցնելով, որ Ալիեւն ընտրություններում կանոնավոր կերպով ռեկորդային արդյունք է գրանցում, իսկ ԵԱՀԿ- ն դեռեւս որեւէ ընտրություն «ազատ» եւ «արդար» չի որակել այդ երկրում:

56-ամյա Իլհամ Ալիեւը նավթի պաշարներով հարուստ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը ղեկավարում է 2003-ից ի վեր: 2016-ին սահմանադրական փոփոխությամբ արձանագրվեց, որ նախագահական պաշտոնավարման ժամկետը նախկին 5-ի փոխարեն 7 տարի է ապագայում:

Ժողովրդավարական գործիքովՙ նախագահական ընտրությամբ Ադրբեջանում օրինականացվում է ուժային մի համակարգ, որի գագաթին տասնամյակներ ի վեր նույն ընտանիքն է, ներկայացնում է ARD- ն: 2003- ին հորից պաշտոնը ստանալով, 2017- ին իր կնոջըՙ Մեհրիբանին փոխնախագահի պաշտոն տվեց: Այսու լեգիտիմացվում է ավտորիտար ընտանեկան դինաստիան, նշում է գերմանական հեռուստատեսության մեկնաբանըՙ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նախագահի տարիքը նվազագույնը 35 տարեկան սահմանելով, 2016- ին Ալիեւը նկատի ուներ իրՙ այն ժամանակ 19- ամյա որդունՙ որպես ապագա ժառանգորդի: Ընդդիմադիրները քայլ առ քայլ հեռացվեցին, մարգինալացվեցին, անկախ լրագրողները, քննադատները դատական տարբեր գործերում ընդգրկվեցին, եթե դեռ արտերկիր չէին մեկնել իհարկե, պատմում է գերմանական հեռուստաընկերության լրագրողն ու անդրադառնում նաեւ Բաքվում 2016- ի վերջին Թրամփի աշտարակ անվանյալՙ 33 հարկանի շինության ճակատագրին, որի մասին հայկական լրատվամիջոցներն էլ գրեցին ժամանակին: Այնտեղ տեղակայված 5 աստղանի հյուրանոցն այդպես էլ չբացվեց, իսկ նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի անունը ապամոնտաժվեց կառույցի ճակատային մասից, իսկ գործարքըՙ պաշտոնապես ավարտ գտավ: Բայց Թրամփի կազմակերպության գործարքների մասին շատ բան անորոշ է մնում, կարծիք է հայտնում Շթյոբերըՙ հիշեցնելով մեկ ուրիշ լուսաբանված պատմություն. Ադրբեջանից դրամը նաեւ Գերմանիա է հոսել, երբ Բաքվի ղեկավարների լոբբիստական ծրագրերին լծվել են Բունդեսթագի նախկին ՔՍՄ պատգամավոր Էդուարդ Լինթները եւ ՔԴՄ պատգամավոր Կարին Շթրենցը : Վերջինս Եվրոխորհրդում սատարել է Ադրբեջանի այս կամ այն ծրագրինՙ դրա դիմաց Բաքվից ֆինանսավորում ստացած Լինթների ղեկավարած ֆիրման վարձատրել է նրան: Կարին Շթրենցն աշնանն ընտրվել է եւ այժմ Բունդեսթագի պատգամավոր է, քաղաքական ճնշման արդյունքում սակայն Եվրոխորհրդի պատվիրակ չէ այլեւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ