Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱՓԱԳԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐՎԵՑԱՎ»

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Սերովբե վարդապետ Իսախանյանը Գերմանահայոց առաջնորդ

Ապրիլի 15-ին Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցում հրավիրված թեմական պատգամավորական արտահերթ ժողովը, որ ներկայացնում էին Գերմանիայի եկեղեցական 14 համայնքների 56 հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներ, փակ գաղտնի քվեարկությամբ 51 ձայնով ընտրեց Գերմանահայոց թեմակալ առաջնորդինՙ Սերովբե վարդապետ Իսախանյանին: Մյուս երկու թեկնածուներըՙ Կյուրեղ վարդապետ Դավթյանը ստացավ 3, Եղիշե վարդապետ Ավետիսյանըՙ 2 ձայն: 1983-ին ծնված Կյուրեղ վարդապետին գերմանահայությունը ծանոթ է նրաՙ այս երկրում մեկ տարվաՙ 2011-ի օգոստոսից 2012- ի օգոստոսը հովվական ծառայությամբ, իսկ 1977-ին ծնված Եղիշե վարդապետինՙ քիչ ավելի երկարՙ նա Բեռլինի հոգեւոր հովիվ է եղել 2008-ի մայիսից մինչեւ 2011 փետրվարը: Սերովբե վարդապետ Իսախանյանին գերմանահայությունը լավ է ճանաչումՙ 1995 թվականի հունվարից ի վեր ծառայություն է մատուցում Գերմանահայոց թեմի տարբեր քաղաքներումՙ Քյոլն, Բեռլին, Բրեմեն, Համբուրգ, Հալլե, Բրաունշվայգ, Հանաու, Մայնց, Գիսեն, Մայնի Ֆրանկֆուրտ: 2010 հունիսից 2017-ի դեկտեմբերին եղել է Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդը, 2018-ի հունվարից ապրիլՙ Գերմանահայոց առաջնորդական տեղապահ:

«Մեզի համար պարզ էՙ ով է մեր առաջնորդը», քվեարկությունը դեռ չավարտված եկեղեցու պարտեզում ասաց առաջինն ինձ հանդիպած թուրքահայ մի տիկինՙ թվարկելով հայր Սերովբեի առավելությունները: Նրա նշած ցանկին կցեմ նաեւ մյուսների կարծիքը: «Նա ականջ ունի բոլորին մտիկ ընելու, խելացի է, զարգացած ու կարդացած, թուրքահայ, պարսկահայ, լիբանանահայ, սուրիահայ, թե հայաստանցի, տարբերություն չի դներՙ սիրտ, հոգի ու միտքՙ բոլորին համար, հումոր ունի, գերմաներեն ալ լավ կխոսի»:

Երբ քվեարկությունը վերջացավ ու հրապարակվեց հաղթող թեկնածուիՙ հայր Սերովբեի անունը, Գերմանահայոց առաջինՙ հունվար ամսից հանգստի կոչված առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանն այսպես արձագանքեց. «Եթե ուրիշ անուն ըլլար, շատ պիտի զարմանայի, հայր Սերովբեն Մայր աթոռի ամենեն արժանի ու գնահատված հոգեւորականներեն է: Գերմանահայության համար ավելին պետք է ընես, որ փաստես, թե երկրորդ առաջնորդն ավելի լավն է, քան առաջինը»: Պոլսի պատրիարքական տեղապահի պաշտոնում իր առաքելությունից հարկադրաբար հրաժարված, հիասթափությունն ու տխրությունն աչքերի խորքում չթաքցնող Բեքչյան սրբազանն այդ օրն արտաքուստ ուրախ էրՙ Պոլսից վերադարձից հետո առաջին անգամ էինք տեսնում նրան իր սենյակից դուրս, նորընտիր առաջնորդին ուղղված օրհնությանը կատակ ու հումոր էր խառնում, որ թերեւս թեթեւացնում էր ամիսներ առաջ պոլսահայության հրաժեշտին հաջորդած այս երկրորդՙ բնական հրաժեշտը… պաշտոնին: «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողությամբ, նոր շուրջառով հանդերձավորվեց ընտրյալ առաջնորդը, որ զանգերի ղողանջից հետո իր օրհնությունը փոխանցեց եկեղեցում ներկաներին:

Ժողովն ավարտվեց համայնքի սրահում բացված սիրո սեղանով, որի ժամանակ ներկաներից շատերն արտահայտվեցին: Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հաջողություն մաղթեց նորընտիր առաջնորդինՙ որակելով նրան «բանիմաց, շիտակ, հեռատես հոգեւորական»: Քյոլնի համայնքի վարչության ատենապետուհի Մինու Նիքփայն ասաց. «Այս համայնքի մեջ ոտք կոխողը կա՛մ առաջնորդ կըլլա, կա՛մՙ կաթողիկոս (նկատի ունի Գարեգին Բ հայրապետին, որ հոգեւոր ծառայությունը 1975-ին սկսել է Գերմանիայից- Ան. Հ.): Հա՛յր սուրբ, քու առջեւդ խոչընդոտ չիկա, օրին մեկը դուն ալ վեհափառ կըլլաս»:

Երեկոյան ժամերգության ժամանակ Սերովբե վարդապետը չթաքցնելով ուրախությունը ծանուցեց, թե իր ընտրության օրը համընկավ քրիստոնեական առաջին եկեղեցուՙ Երուսաղեմի մեջ Աշխարհամատուռի հիմնադրության օրվան եւ հավելեցՙ «մեզ համար Մայր աթոռ Ս. Էջմիածինն է նաեւ Աշխարհամատուռ»: «Երբ ինձ հարցնում ենՙ հայաստանցի՞ ես, ասում եմՙ ոչ, Հայաստանից եմ», ասաց Սերովբե Իսախանյանըՙ մեկնաբանելով, թե բախտավոր է, որ ձեւավորվել, սնվել է Հայաստանում, Մայր աթոռում: Երանի ես կարողանայի բոլորիդ հետ հայերեն աղոթել, շփվել»:

Արդար ընտրության կարոտ հայ հանրությանՙ գերմանահայության համար ուրախ օր էրՙ ընտրվեց իր փափագելի թեկնածուն, նա, ով փոփոխություն, առաջընթաց է ապահովելու: Նա, ով հայոց լեզվի իրական դասընթացներով նպաստելու է, որ հայոց եկեղեցում պատարագի ժամանակ թուրքահայերի համար մեկնաբանությունը նաեւ թուրքերեն չհնչի, բոլորը հայոց լեզվի կրող դառնալու գիտակցությունն ունենան:

Սերովբե վարդապետը Իսախանյան մեծՙ 100 ճյուղ ունեցող ընտանիքի երկրորդ սերնդի հոգեւորական է, մորեղբայրն է ծառայել նախՙ Իրանում, ապա Հայաստանում, իսկ իր օրինակը ներշնչել է եղբոր որդունՙ Անդրեաս Իսախանյանն էլ հոգեւոր ծառայություն է իրականացնում:

Սերովբե Իսախանյանը ծնվել է 1963- ի օգոստոսի 20- ին Իրանի Փերիա գավառի Հազարջրիբ հայաբնակ գյուղում, 1968- ին ընտանիքով ներգաղթել են Հայաստան: 1980- 86- ին սովորել է Գեւորգյան ճեմարանում:1986- ին սարկավագ է ձեռնադրվել, 1987- ինՙ կուսակրոն քահանա, 1989- ինՙ վարդապետ: Մի շարք ուսումնասիրությունների եւ գրքերի հեղինակ էՙ «Տասնաբանյա պատվիրանները եւ Քրիստոս», «Գրպանի աղոթագիրք» (հայերեն, գերմաներեն), «Հայ եկեղեցու սուրբ պատարագի խորհուրդը» (հայերեն, գերմաներեն), «Հայաստանյայց առաքելական ուղղափառ եկեղեցի» (գերմաներեն): Կենսագրական տեղեկագրում նշված է, թե գիտի հայերեն, գերմաներեն, ռուսերեն, անգլերեն: Հավելեմՙ նա 21- րդ դարի մարդ էՙ արագ պատասխանում է էլեկտրոնային նամակներին, սոցցանցը չի արհամարհումՙ ակտիվ է ֆեյսբուքյան գրառումներով:

Հ. Գ.- Վեհափառ հայրապետը իր 19 ապրիլի 2018 թվակիր նամակով հաստատեց ընտրության արդյունքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Կ”ԸՍԵՆՔ ԵՒ Ի՞ՆՉ Կ”ԸՆԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ԽՕՍՔԸ` ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ԽՕՍՔԸ` ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԻԹՈՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական