RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԵՄ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵ՞Տ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թվում էՙ ներքաղաքական կոնֆլիկտը գոնե առաջին մասով հանգուցալուծվեց. փոքրամասնական կառավարությունՙ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Այսուհետեւ, առաջիկա հանգրվանում, նորընտիր վարչապետից պահանջվում է «քայլ առաջ» անել միայն խիտ ականապատված դաշտում, որը նրան բավական թափանցիկ խոստացավ, հենց ընտրության օրը, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը: Վարչապետը այսուհետեւ ստիպված է այդ դաշտում առաջ շարժվել մեծագույն հմտությամբ, երբեմն միս-մինակ, ընդամենը իր կողքին ունենալով հասարակության ակտիվ մասի բարոյական, կրկնում եմՙ բարոյական աջակցությունը, որը նյութականացնելու, քաղաքական դրամագլուխի վերածելու համար նրան անհրաժեշտ է հասնել գլխավոր առաջադրանքինՙ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կայացմանը, որը ներկա պայմաններում թվում է անկարելի առաջադրանք, նկատի ունենալով նորընտիր վարչապետի ձեռքի տակ եղած միջոցների սակավությունը: Քաղաքական անվստահելի դաշնակիցներ եւ դեռեւս կանգուն ընդդիմություն: Արդարեւ, հակառակ սպասելիքների, նախկին նախագահ եւ վարչապետ Սերժ Սարգսյանին հաջողվեց առայժմ կուռ պահել եթե ոչ իր գլխավորած կուսակցության, ապա գոնե խորհրդարանական խմբակցության շարքերը, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր կուզենային, շա՜տ կուզենային, խորհրդարան ներկայացվող յուրաքանչյուր օրինագիծ «տապակել»: Հատկապես այն օրինագծերը, որոնք նախատեսում են հանրապետության նախագահի սահմանադրական իրավունքների վերականգնում, ընտրությունների մասին օրենքի անհրաժեշտ փոփոխություններ, ընդհուպՙ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը: Անշուշտ անկարելի չէ այդ խոչընդոտների հաղթահարումը, եթե պատշաճ հմտությամբ օգտագործվեն Սահմանադրության որոշ դրույթներ, որոնք կարող են առաջնորդել Ազգային ժողովի ինքնալուծարմանը...

Նորակազմ կառավարության համար ավելի փորձանավոր են լինելու որպես վերջինիս դաշնակից կամ գործակից ներկայացող կողմերի հարուցելիք դժվարությունների հաղթահարումը: Նկատի ունեմ ՀՅԴաշնակցությունըՙ ավանդականորեն իր «պլստան» քաղաքականությամբ, եւ «Ծառուկյան» դաշինքըՙ իր գաղափարազուրկ էությամբ եւ անձնիշխանական բուրգով: ՀՅԴ-ն արդեն իսկ հայտարարել է արտահերթ ընտրություններին իր դեմ լինելըՙ վախենալով ժամկետից շուտ կորցնել իր ունեցածը, մինչ «Ծառուկյան» դաշինքը բնավ պիտի չփափագեր իր «խոսքը գործի» դնելու ստիպողության առաջ կանգնել:

Այսուհանդերձ ամենադժվարն ու տեւականը լինելու է օլիգարխիայիՙ եթե ոչ վերացումը, գոնե նրան օրենքի եւ օրինականության դաշտ բերելու պարտականությունը, որն ստանձնել եւ խոստացել է վարչապետ Փաշինյանը ժողովրդին: Խոսքս չի վերաբերում այն անհեթեթ կացությանը, որի մեջ ակամայից հայտնվեց նաՙ անհրաժեշտաբար եւ նույնիսկ պարտադրաբար ընդունելով հայտնի օլիգարխների աջակցությունը վարչապետ ընտրվելու գործում: Ինքըՙ Փաշինյանը փորձել է, սակայն ոչ համոզիչ կերպով, բացատրել, որ իրեն ձայն տալու այդ արտառոց երեւույթը ոչնչով չի պարտավորեցնում իրեն երախտապարտ լինելու հայկական օլիգարխիային: Խոսքս վերաբերում է այն համակարգին, որը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրանից առաջՙ սովետական դարաշրջանի վերջին տասնամյակներին ծնունդ է առել, զարգացել եւ անտեղաշարժելի համակարգի է վերածվել, որի մեջ մտել է նաեւ դարերի հնություն ունեցող հայկական նեպոտիզմը (ժողովրդական խոսքովՙ ԽԾԲ), որի հետեւանքով խորացել ու զարգացել է համատարած կաշառակերությունը, ազգային հարստության ահռելի բեւեռացումը: Նկատի չունեմ հրապարակում հայտնի օլիգարխներին միայն, այլ մյուսներին նաեւ, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակներին, որոնք սերտաճել են ոչ միայն չինովնիկական կաստայի, այլեւ միմյանց հետՙ իրար «փայ» տալու, իրար հետ «փայ» մտնելու, անգամՙ աղջիկ-տղա առնել-տալու գործողություններով:

Այս պարագայում Սինգապուրի փորձը օրինակ չի կարող ծառայել մեզ, մեզնից հեռո՛ւ նման փորձանքները: Այլ պետք է այդ համակարգի դեմ համակարգված ու տեւական պայքարՙ միջազգային հաջողված ֆինանսա-տնտեսական մեթոդների կիրառմամբ:

Այդ հարցում նույնպես կարեւոր դեր է վերապահված մեր երիտասարդությանը, որի հրաշալի էներգիան պետք է ի գործ դրվի կերտելու համար օրենքի երկիր, օրինավոր պետություն` Նոր Հայաստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ