RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 3226, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ

Գեւորգ Գյուլումյան

Ժողովրդի մեջ տարածված խոսք կա. «Սերժին ժողովուրդը սարքեց Սերժ»:

Հայաստանում սիրո, հանդուրժողականության, բաց ձեռքերի ու թավշյա հեղափոխություն եղավ, եւ մենք, լավ, ժողովրդավար վարչապետ ունենք: Ինչքան լավ բառեր են համադրված կողք-կողքի: Բայց, ինչպես գիտենք, հեղափոխությունը ռիսկային բան է. կարող են մարդիկ զոհվել, անգամ հնարավոր է կորցնել այն, հանուն ինչի ծնվում է հեղափոխությունըՙ պետականությունը: Բայց մենք մեր այս ռիսկային հեղափոխության ժամանակ ավելի շատ ձեռքբերումներ ունեցանք, քանՙ կորուստներ: Չնայած կուստները տարբեր էին, մեծ ու փոքր, եւ եղան այնպիսիները, որոնք բովանդակային առումով շրջանցեցին լավն ու վատը:

Հիշենք միայն երկուսն ու բավարարվենք: Առաջինը, ամենաաղետալին ու անդառնալին մանկահասակ երեխայի մահն էր. Աստված հոգին լուսավորի: Երկրորդըՙ մեծ, շատ մեծ, բայց հուսով եմ, այսուհետ կանխված ատելությունն էր, որի գագաթնակետը եղավ մի շատ «հարգարաժան բժշկի» հայտարարությունը, որը մոռանալով, որ ինքը բժիշկ է, Հիպոկրատի երդում է տվել, վերջին հաշվովՙ մարդ է, հայտարարեց, որ հանուն ժողովրդի, հանուն սիրո ու հանդուրժողականության այսուհետեւ ինքը հրաժարվում է բուժօգնություն ցույց տալ հանրապետականներին ու նրանց ընտանիքի անդամներին: Շեշտում եմ հենց այս երկուսը, որովհետեւ երեխայի կյանքն ամենաթանկն էր, եւ անհնար է նրան վերակենդանացնել, իսկ ատելության քարոզն ու մարդու առողջությանն ուղված արհամարհանք լսեցինք մի մարդուց, ով երդվել է ամեն բան անելՙ հանուն մարդու առողջության, կրկնում եմՙ մարդուՙ առանց ազգային պատկանելիության:

Ասացի, որ ձեռքբերումներ էլ ունեցանք, այն էլՙ բազմաթիվ: Ի թիվս այդ բազմաթիվ ձեռքբերումների, ունեցանք նաեւ մեծ սեր, ավելի ճիշտՙ անհատի պաշտամունք, Նիկոլի պաշտամունք, չնայած դեռ հարց էՙ ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ: Մենք պատմությունից ծանոթ ենք անհատի պաշտամունքի բազմաթիվ դրսեւորումների: Բայց Նիկոլի դեպքն ուրիշ է, նա ոչ մեկին նման չէ, որովհետեւ սեր ու հանդուրժողականություն է քարոզում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, որովհետեւ նա արժանի է իր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Բայց ժողովուրդը, եւ խնդիրը ժողովրդի մեջ է, կարող է իր առաջնորդին հավատարմություն ցույց տալու սխալ ձեւ ընտրել, որն արդեն ընտրված է, ու փչացնել ամեն ինչ: Դա տեղի է ունենում պատահաբար, հենց այն ժամանակ, երբ ժողովուրդն ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին ուզում է համոզել, որ ինքը ոչ թե լավ քաղաքական գործիչ է, իսկ դա այդպես է, այլՙ մեսիա, մարգարե, ոչ թե Տավուշի մարզից է, այլՙ ուրիշ մոլորակից: Առաջին հայացքից մանրուք թվացող այս խնդիրը հետո աղետ է դառնալու, այնպեսՙ ինչպես անցած 30 տարիները: Այն ժամանակ երկիրը տվեցինք «կռված տղեքին» , նրանք էլ իրենց «պահած» երկրի հետ վարվեցին այնպես, ինպես ցանկացան: Հիմա էլ երկիրը տալիս ենք մեզ այդ «կռված տղերքից» ազատողին, տալիս ենք իրե՛ն: Հասկանո՞ւմ եք, լրջության զգացում ունե՞ք: Իհարկե, ես միտում չունեմ Նիկոլ Փաշինյանին համեմատել այդ «կռված տղեքի» հետ, բայց, ինչպես ոստիկանն է սիրում ասելՙ սթափվե՛ք:

Մարդիկ գլխարկներ ու շապիկներ են կրում, որոնց վրա գրված է ոչ թե հեղափոխություն, այլՙ Նիկոլ: Ոչ թե արդարություն են վանկարկում, այլՙ Նիկոլ: Ոչ թեՙ Հայաստան, այլՙ Նիկոլ: Նիկոլ, միայն Նիկոլ: Ես սա ասում եմ որպես այդ շարժման ամենօրյա մասնակից, որպես Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին սատարող մարդ: Ես սա ասում եմ, ցավով տեսնելով, որ դուք մոռացել եք Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդկանց, ու ամենակարեւորինՙ ժողովրդին, ձեզ. ինքներդ ձեզ եք մոռացել... Էս ի՞նչ եք անում, տղերք* :

Ձեր արածը, ձեր անհատապաշտությունը, ձեր հուզառատությունն իսկական չարիք է դառնալու ձեր ու բոլորիս գլխին, որովհետեւ ամեն ինչ չափազանց է: Եվ չզարմանաք, որ մի օր ցանկություն զգաքՙ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքելու: Իմացեք, այդ ամենի համար նա մեղավոր չի լինելու, մեղավորը դուք էիք, դուք եք, ու դուք եք լինելուՙ ձեր անհատի պաշտամունքով: Եվ կրկնում եմ, ես սա ասում եմ որպես շարժման մասնակից, Նիկոլիՙ ժողովրդի կողմնակից:

Ուշքի եկեք, ընկերներ, ուշքի եկեք, քանի ուշագնաց չեք ու չենք եղել, եւ ինչ-որ նախկին «մոդայիկ» վարչապետ դրսից «մարդ» չի բերել մեզ «ուշքի բերելու» համար:

*Ընգծված հատվածը Վազգեն Սարգսյանիՙ 1990թ. գրած մի քննադատական հոդվածի վերնագիրն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ