RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 09:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1189, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 8-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հաստատել է Հայր Դանիել Ֆինդիքյանի ընտրությունը որպես Հայ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդի: Ֆինդիքյանին այդ պաշտոնում մայիսի 4-ին ընտրել էր թեմի 116-րդ համագումարը, որը հավաքվել էր Նյու Յորքի Վեստչեստեր Կաունտիում:

Հոգեւոր նոր առաջնորդը փոխարինելու է Խաժակ արք. Պարսամյանին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկար տարիներ (յոթը պաշտոնաշրջան) ծառայելուց հետո հրաժարական էր տալիս իր պաշտոնից:

Նյու Յորքի Սբ. Վարդան մայր եկեղեցում մայիսի 8-ին կեսօրից հետո տեղի է ունեցել գահակալման կարճատեւ արարողություն, որի ընթացքում պաշտոնապես նոր առաջնորդին է փոխանցվել եպիսկոպոսական ասանՙ գավազանը: Արարողությանը մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Նաթան արք. Հովհաննիսյանը, ով Ս. Էջմիածնից հատուկ այդ առթիվ ժամանել էր Նյու Յորք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ