RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



ՊԱՏՄԱՐԺԵՔ

Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5275, Տպվել է` 802, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Հ.Ծ.

Քեյմբրիջում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող Մ. Նահանգների հնագույն համալսարանի (հիմնված 1636-ին) Հոութն գրադարանում ապրիլի 30-ից օգոստոսի 18-ը գործելու է «Անձնագրեր: Անցումային շրջանի կյանքեր» խորագիրը կրող ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Այն եզակի հնարավորություն է տալու այցելուներին խորհրդածելու պատմության ընթացքում տեղի ունեցած զանգվածային միգրացիայի խնդիրների մասին, մանավանդ հաշվի առնելով վերջին շրջանի փախստականների տեղաշարժերը մի երկրից մյուսը: Ներկայացվել են հնագույն անձնագրեր, վիզայի դիմումներ եւ ներգաղթի հետ կապված այլ փաստաթղթեր: Հատուկ բաժնում ներկայացվել են նաեւ Հայոց ցեղասպանության, տարագրության եւ գաղթի հետ կապված վավերագրեր:

Նյութերը հավաքվել են Հոութն, Ուայտներ, Շլեսինգեր (Ռադկլիֆ ինստիտուտ), Բեյքր (Հարվարդի բիզնես դպրոցի) եւ Հարվարդ-Ենչինգ գրադարաններից եւ Հարվարդ համալսարանի արխիվներից:

Ցուցանմուշների մեջ են 1857-ին Ջորջ Ֆրենսիս Տրեյնին տրված անձնագիրը, որը պնդում էր, որ նախատիպն է եղել Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը» վեպի հերոս Ֆիլիաս Ֆոգի, Տրոցկու արտաքսման փաստաթղթերը, աֆրո-ամերիկացի ակտիվիստՙ Շիրլի Դյու Բուայի անձնագիրն ու նամակները, ԱՄՆ-ի նախագահ Ուորեն Հարդինգի 1922-ին ուղարկված հեռագիրը դոկտ. Ջեյմս Բարտոնին, որտեղ հանձնարարվում էր Մերձավոր Արեւելքում կազմակերպել նպաստընկալական գործունեություն, խորհրդային ժամանակներում բիթլիսցի Հովհաննես Որբերյանին (նաեւ ճանաչված որպես Հայրապետյան) տրված անձնագիրը, Սվազից (Սեբաստիա) 18-ամյա Շուշան Մարտիկյանին եւ Լիբանանում ծնված նրա մեկուկես տարեկան որդուՙ Մարտիրոսի ժամանակավոր անձնագիրը, եւ այլն:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Լուկաս Մերտեհիկյանը (Մարտիկյան) բացատրել է, որ Շուշանը եղել է իր մեծ տատը եւ անձնագրային փաստաթուղթը միայն վերջերս է հայտնաբերվել հոր կողմիցՙ վերոհիշյալ Մարտիրոսի մահվանից հետո (2013-ին):

Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները ղեկավարել է Հոութն գրադարանի հասարակական եւ գիտական ծրագրերի տնօրեն Աննա-Մարիա Էզեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ