RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5545, Տպվել է` 705, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՆԱՑԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աղվան Վարդանյանին հաջորդեց Աբո Պողիկյանը: Երկուսն էլ հեռացեցին ՀՅԴաշնակցության շարքերից: Երկուսն էլ Դաշնակցության կանոնադրությանը դեմ գնալու համար, կուսակցության գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու համար: Ճիշտ է, Վարդանյանը դա չի արել, այլ պարզապես դեմ է գնացել կուսակցության որոշմանը, բայց Պողիկյանը վերջին շրջանում բազմիցս է քննադատել ՀՅԴՙ հատկապես հայաստանյան կառույցինՙ իր խմբագրած «Ասպարեզ» թերթում: Ի դեպՙ թերթի մասին: Եթե հիշում եք ժամանակին մի թերթ կար, նկատի ունեմՙ տպագիր, կոչվում էր «Երկիր»: Հետո այդ թերթը դադարեց տպվել ու դարձավ կայք, որը, փառք Աստծո, մինչեւ հիմա շարունակում է ակտիվ գործունեությունը: Տարօրինակ պատահականությամբՙ «Երկիր» տպագիր թերթում եւս Վարդանյանն ու Պողիկյանը հաջորդել են միմյանց. Պողիկյանը եղել է «Երկիրի» առաջին խմբագիրը, Վարդանյանըՙ երկրորդ... Այդ ժամանակ նրանք չեն քննադատել Դաշնակցությանը, չնայած դրա լրջագույն լծակն ունեին, դեմ չեն գնացել կուսակցության դիրքորոշմանը, չեն խախտել ներքին կանոնադրությունը, ուրեմն ինչո՞ւ են հիմա դա արել:

Երբ մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրում էր ՀՀ վարչապետին (Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրության օրը, երբ նա չընտրվեց), Աղվան Վարդանյանը հայտատարարեց, որ չնայած խմբակցության դիրքորոշմանըՙ կողմ քվեարկել Փաշինյանին, ինքը չի կարող դա անել եւ եթե կուսակցությունը հարկ է համարում, ինքը պատրաստ է վայր դնել պատգամավորի մանդատը: Ավելին ոչինչ Վարդանյանը չասաց: Պողիկյանը, սակայն, ազատ լինելով պաշտոնական կամ պաշտոնական դիրքի կապանքներիցՙ ասում էր մոտավորապես հետեւյալը. Եղբայր, ավելի ճիշտՙ ընկեր, եթե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ իշխանություն է կազմել (ինչին ի դեպ, Պողիկյանը եւս դեմ է եղել), ուրեմն ՀՅԴ-ն ՀՀԿ-ի պես ունի պատասխանատվություն, շատ կամ քիչ էական չէ, ունի՛: Այսինքն, եթե մարդիկ փողոցներում պայքարում են գործող իշխանության դեմ, ՀՅԴ-ն պետք է դա ընկալի նաեւ գործողություն իր դեմ, քանի որ ինքը եւս իշխանություն է եղել: Այս համատեքստում էլ Պողիկյանը ճիշտ չի գնահատում ՀՅԴ խմբակցության որոշումըՙ կողմ քվեարկել Փաշինյանին, այն համարելով ՀՅԴ հայաստանյան կառույցի անհատական շահամոլություն: Արդարության համար ընդգծեմ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցն իր հերթին պարբերաբար ուղիղ կամ անուղղակի կերպով քննադատել է Սփյուռքի դաշնակցական կառույցներին, նկատելով, որ հեռվից մայր հայրենիքը լավ չի երեւում եւ այստեղի կառույցն է, որ կարող է լիարժեք գնահատել ու դուրս գալ իրավիճակիցՙ առանց դրսից ուղղորդումների: Մի խոսքովՙ Դաշնակցությունն այս օրերին ամենեւին էլ դաշնակցություն չէ, չնայած կուսակցությունը հավատարիմ է իր կանոնադարությանը, ներքին կարգուկանոնին, բայց ոչ... ընկերներին: Ճիշտ է, ՀՅԴ-ի համար գաղափարախոսությունը, կանոնադրությունը, սկզբունքը մշտապես ավելի կարեւոր են եղել, քան մարդիկ, բայց պետք է չէ՞ լինեն մարդիկ, որպեսզի պահպանվի այդ գաղափարախոսությունը, որը պատկերացնո՞ւմ եք, թե որքան անիմաստ բան է, եթե մարդիկ չկան: Ի դեպ, մի գաղտնիք բացահայտեմ. երբ սահմանադրությունը, կանոնադրությունը, օրենսդրությունը, կառավարությունը, իշխանությունը, այլ ...ությունը խանգարում են մարդկանց, ապա պետք է փոխել անշուշտ, բայց ոչ թե մարդկանց:

Ու չնայած Հովհաննես Քաջազնունին դեռ նախորդ դարում հայտարարեց, թե Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, բայց հիմա այս կուսակցությունն ունի անելիք: Օրինակՙ վերանայել մոտեցումները, սկզբունքները, գաղափարախոսությունը, կանոնադրությունըՙ համապատասխանեցնելով այդ ամենը Հայաստանի, ի դեպ ազատ եւ անկախ Հանրապետության Սահմանադրությանը, որի այս տարբերակի ամենաերդվյալ կողմնակիցներից էր հենց ՀՅԴ-ն: Իհարկե կարող են եւ այդպես չանել, բայց այդ պարագայում միշտ կգտվեն մարդիկ, ովքեր կդիմեն Դաշնակցությանն ու կասենՙ Ձեր կանոնադրությունը Հայաստանի Սահմանադրությունից վեր եք դասում, եւ այդ մարդիկ, փաստորեն, ճիշտ կասեն:

Եւ երկրորդը, ՀՅԴ-ն պետք է լրջորեն աշխատի հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների միջեւ տարիների ընթացքում առաջացած անջրպետը վերացնելու ուղղությամբ, եթե իհարկե շարունակում է երազել ոչ միայն ազատ ու անկախ, այլեւ միացյալ Հայաստանի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ