RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3356, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ

Հ.Ծ.

Արլինգտոնում (Մասաչուսեթս) տեղակայված Հայկական մշակութային հիմնադրամը հայտարարել է, որ ավարտել է 8-րդ փուլը հայկական հնագույն պարբերականների միկրոֆիլմերի վրա տեսագրելու լայնածավալ ծրագիրը, որն սկսել էր դեռեւս 2002-ին: Նպատակն էր պահպանել 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին տարբեր երկրներում հրատարակված հայկական մամուլի հարուստ ժառանգությունը եւ հետագա սերունդներին հնարավորություն տալ օգտվելու դրանցից: Տեղեկացնելով այս մասին, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հավելում է, որ 8-րդ փուլի ավարտով միկրոֆիլմերի 195 կասետների վրա տեսագրվել են 42 անուն պարբերականներ, որոնց թվում են «Բիւզանդիոնը» (հրատարակված Կոնստանդնուպոլսում 1896-1915 թվերին), «Ազատամարտը» (Կ. Պոլիս, 1909-1915), «Ձայն Հայրենեացը» (Նյու Յորք, 1899-1910), «Նոր կեանք» (Լոնդոն, 1898-1902), «Վէմը» (Փարիզ, 1933-1938), «Ռազմիկը» (Բուլղարիա, 1905-1908), «Նաիրին» (Բեյրութ, 1953-54, 1980-83), «Ազատ բեմը» (Ալեքսանդրիա, Կահիրե, 1903-1904), «Արեւելեան մամուլը» (Զմյուռնիա, 1890-1894 եւ 1898-1907), «Անահիտը» (Փարիզ, 1898-1911 եւ 1929-1948), «Արեգը» (Վիեննա, 1922-1924), «Ազգը» (Բոստոն, 1908-1920), «Հայրենիքը» (Կ. Պոլիս, 1891-1896 եւ 1909-1910) եւ «Մարմարան» (Կ. Պոլիս, 1924-1925), նշելու համար մի քանի անուններ: Ամբողջական ցանկի եւ միկրոֆիլմերի գնման պայմանների հետ ծանոթանալու համար այցելել «Armenian Cultural Foundation»-ի հետեւյալ կայքը. «armenian.cultural.fdn@gmail»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ