RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-06-05 16:46:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 5387, Տպվել է` 630, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԿ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ

Մայիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության եւ Գերագույն խորհրդի ղեկավար կազմին:

Ամենայն Հայոց Հայրապետը գալիք տոների առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ՌԱԿ ներկայացուցիչներին` վստահություն հայտնելով, որ այս օրերն առավել պիտի խանդավառեն, հավելեն բերկրանքն ու ոգեւորությունը մեր ժողովրդի: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այս շրջանում բոլոր պատկան պետական եւ հասարակական կառույցները, ազգային հաստատությունները, այդ թվում նաեւ` Ռամկավար Ազատական կուսակցությունը, պետք է ջանքեր գործադրեն զորացնելու ազգի զավակների քաջազուն ոգին եւ միասնաբար լծվեն երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարմանը:

Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն օգտաշատ ծառայությանը, որ ավանդական կուսակցությունը մատուցել է հայ ժողովրդին, ինչպես նաեւ այն զորակցությանը, որ ոչ հեռավոր անցյալի եկեղեցական պատմության դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին:

Հանդիպման առիթով իրենց ուրախությունը հայտնեցին նաեւ ՌԱԿ ներկայացուցիչներ Երվանդ Ազատյանը, Վարդան Նազիրյանը, Հակոբ Ավետիքյանը, Վարդգես Գուրույանը: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ներկայացրին կուսակցության կողմից արձանագրված ձեռքբերումները եւ առաջիկա անելիքները: ՌԱԿ ղեկավար կազմը, իր հավատարմությունը հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամություն արտահայտեց ազգային միասնականության պահպանման ձգտումով հետայսու նույնպես զորավիգ լինելու Հայոց եկեղեցուն:

Այս առնչությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց առ այն, որ կուսակցությունը նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով շարունակում է նեցուկ լինել Հայոց եկեղեցու առաքելությանն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ