RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-15 01:00:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 4772, Տպվել է` 609, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հ.Ծ.

Սփյուռքահայ համայնքներում բազմաթիվ փոփոխություններ եւ տեղաշարժեր են տեղի ունեցել անցած մի քանի տասնամյակների ընթացքում, բայց մենք դեռեւս չունենք համապարփակ ուսումնասիրություն այդ մասին: Բացը լրացնելու նպատակով 2017-ի սեպտեմբերից ստեղծվել է «Հայ Սփյուռքի ուսումնասիրության» (Armenian Diaspora Survey, ADS) մի կենտրոն, որն իր նախնական հետազոտություններն է սկսել 2018-ի մայիսի 17-ին Բոստոնի «Հայկական մշակութային հիմնարկությունում» ներկայացնելով իր ծրագրերն ու աշխատանքային քարտեզը: Խմբի ղեկավարն է դոկտ. Սյուզան Փաթին , որի բոստոնյան խմբակցության մեջ ներգրավված են դոկտ. Պամելա Յանը , դոկտ. Վահե Սահակյանը եւ դոկտ. Լիզա Գյուլեսերյանը : Նրանք կամավորների խմբի հետ հարցազրույցներ են անցկացնելու, հարցաթերթիկներ պատրաստելու, դիտարկումներ եւ գրառումներ կատարելու հայ ինքնության, հայապահպանության ներկա մարտահրավերների եւ այլ մտահոգությունների վերաբերյալ: Սկզբնական ուսումնասիրությունները անց են կացվելու փուլ առ փուլ սկսելով Բոստոնի, Փասադենայի, Մարսելի եւ Կահիրեի հայկական համայնքներից: Ծրագրի հովանավորությունը իր վրա է վերցրել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, իսկ կառավարումըՙ Լոնդոնում գործող Հայկական ինստիտուտը: Դոկտ. Փաթիի անմիջական օգնականն է Լեոն Ասլանովը , ով արդեն սկսել է պատրաստել տարբեր համայնքներում ապրող հայերի հասարակագիտական աշխատանքների ընդարձակ մատենագիտությունը:

Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, յուրաքանչյուր համայնքում աշխատանքները տեւելու են չորս շաբաթ, որի ավարտին խումբը ներկայացնելու է իր աշխատանքների արդյունքները, ակնկալելով թելադրանքներ հասարակության կողմից:

Լրացուցիչ մանրամասնությունների համար այցելել Լեոն Ասլանովին «armeniandiasporasurvey@gmail.com»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ