RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4760, Տպվել է` 577, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«BUSINESS IN FAANG STYLE». ԿՅԵԼ ՆՈՐԴՍՏՐՅՈՄԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում ձեւափոխվում են կազմակերպությունները, մոտեցումներն ու մեթոդները, տարբեր սերունդներիՙ կյանքի առաջնահերթություններն ու արժեքները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Այս ամենից անմասն չի մնում նաեւ բիզնես ոլորտը. արդյունքում փոխվում են կազմակերպությունների կառուցվածքային ձեւերն ու կառավարման ռազմավարությունները:

Skill.am-ի նախաձեռնությամբ իրականացվող #WTSA («Համաշխարհային թոփ բանախոսները Հայաստանում») նախագծի շրջանակումՙ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, գիտական աշխատությունների հեղինակ եւ բիզնես վերլուծաբան Կյել Նորդստրյոմըՙ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը հանդիսացող «Business in FAANG style. ապագա առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարություն» դասախոսությամբՙ ինսայթ սեսիայի ձեւաչափով: Կյել Նորդստրյոմը երկու անգամ գլխավորել է «The Thinkers 50» համաշխարհային վարկանիշային ցուցակը եւ համարվում է դարի ամենահայտնի եւ պարադոքսալ մտածողներից մեկը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան ժամանակակից գործարար միջավայրի մասին պատմող «Funky Business» բեսթսելերի համահեղինակ Կյել Նորդստրյոմի տեսակետներին: Բանախոսը լսարանին կներկայացնի տարիների իր փորձն ու ապագայի առաջնորդների եւ կազմակերպությունների ռազմավարությանը վերաբերող գաղտնիքներ, մասնավորապեսՙ թե ինչպես է կազմակերպական կառուցվածքն ազդում տեխնոլոգիական խոշոր փոփոխությունների վրաՙ փոխելով արժեհամակարգեր:

« Ապագայի մրցավազքում ձախողում է նա, ով չի մասնակցում դրան »

«FAANG»-ը սահմանում է բիզնես միջավայրի նոր ստանդարտ: Հապավումն առաջացել է ժամանակակից աշխարհում բիզնես գործունեություն իրականացնող ամենաարդյունավետ ընկերություններից մի քանիսի անվանումների առաջին տառերից: Դրանք են «Facebook», «Apple», «Amazon», «Netflix» եւ «Google» ընկերությունները:

Ըստ Նորդստրյոմիՙ հաջողակ են այն կազմակերպությունները, որոնց ռազմավարությունը համապատասխանում է նշված ընկերությունների գործառնական համակարգերի հիմքում ընկած տրամաբանությանը:

Կյել Նորդստրյոմը բիզնես ոլորտիՙ ներկայում ամենապահանջարկված մտածողներից մեկն է: 1999թ.-ին լույս տեսած «Funky business» համաշխարհային բեսթսելերն անդրադառնում է 21-րդ դարի նոր բիզնես միտումներին: Նորդստրյոմի հետազոտություններն ու խորհրդատվական գործունեությունը կենտրոնացած են միջազգային կորպորացիաների ռազմավարական կառավարման եւ գլոբալացման գործընթացների վրա:

Ինսայթ սեսիայի մասնակցության հայտերն ընդունվում են, եւ բոլոր հետաքրքրվածները կարող են դիմելՙ այցելելով www.skill.am կայք: Ինսայթ սեսիան անցկացվելու է անգլերենովՙ միաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ:

***

«Funky Business» գրքի մասին .

Գրքի հեղինակներն են Կյել Նորդստրյոմն ու Յոնաս Ռիդեստրալը, որոնք 21-րդ դարի իրականությունն անվանում են «ֆանկ դարաշրջան»: Այս ժամանակաշրջանում հին խաղի կանոններն այլեւս չեն գործում:

Գրքի հիմնական եզրահանգումն այն է, որ այս երկու շվեդ տնտեսագետների կողմից իրականացված դիտարկումներն օգնում են ավելի լավ հասկանալ 21-րդ դարի անկայունությունը, ինչպես նաեւՙ աշխարհի հետագա զարգացման վեկտորը: Գիրքը կօգնի ավելի արդյունավետ եւ ճշգրիտ որոշումներ կայացնել: Չնայած նրան, որ գիրքը գրվել է 19 տարի առաջ, նրանում ամփոփված դիտարկումներն ակտուալ են նաեւ այսօր: Գիրքը թարգմանվել է 33 լեզուներով եւ շատերն այն համարում են նոր աշխարհի մանիֆեստը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ