RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5846, Տպվել է` 326, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«SECRET NATION» ԳԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

«Արեւելյան Անատոլիան հայերի բնօրրան էր դարեր շարունակ նախքան Օսմանյան թուրքերի ներխուժումը այնտեղ 16-րդ դարում: Հայերի կենսունակ ապրելաձեւը վերջիններս շատ հաճախ ներկայացնում են որպես հետեւանք իշխանության իրենց տված համեմատական ազատությունների, բայց իրականում հայերը ահավոր դժվարությունների հետ են առնչվել: Օսմանյան կայսրությունը նույնքան, եւ որոշ դեպքերում անհամեմատ ավելի դաժան էր, քան որեւէ այլ իմպերիալիստական կառավարություն, որը Եվրոպայում էր առաջացել: Եթե հայերը վերապրել են, եւ որոշները նույնիսկ բարգավաճել, դա եղել է շնորհիվ իրենց արիության, խիզախության, նաեւ հաստատակամության, եւ ոչ թե իրենց տիրակալների բարյացակամության կամ իրենց ընձեռված հնարավորությունների: Հաջողությունները, սակայն, հայերին չխնայեցին, որ բռնությունների չենթարկվեն: Նրանց որպես օտար գործակալների էին դիտարկում իրենց իսկ բնօրրանում եւ հարյուր հազարավորներ կոտորածների ենթարկվեցին 1894-ին եւ 1908-ին: Իսկ երիտթուրքերը ավելի ուշ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրագործեցին նրանց դեմ», գրում է «The National» պարբերականում Կապիլ Կոմիրեդդին գրախոսելով լրագրող Ավետիս Հաճյանի մասնավորապես Համշենահայության մասին պատմող նոր «Secret Nation» («Թաքնված ազգ») խորագրով գիրքը:

Հաճյանը սիրիահայ է, բայց մեծացել է Արգենտինայում: Առաջին անգամ «թաքնված հայերի» մասին է լսել 1980-ական թվերին: 2011-ին Թուրքիա է ժամանել որոնելու նրանց: «Ոչ մի մանրուք չի վրիպել նրա աչքերից: Նա ամենայն մանրամասնությամբ եւ խիստ զգացմունքային իրական պատմություններով կարողացել է ներկայացնել Թուրքիայում թաքուն ապրող, ստիպողաբար մահմեդական դարձած հայերի ոդիսականը: Ինչպե՞ս կարող են նրանք լիիրավ քաղաքացիները լինել մի պետության, որը գովաբանում է իրենց նախնիներին կոտորած եւ տեղահանած ջարդարարներին: Էրդողանը Թուրքիային ներկայացնում է միաժամանակ ե՛ւ որպես նախկինում Եվրոպայի զոհի, ե՛ւ Օսմանյան փառավոր կայսրության ներկայիս շարունակողի: Նրան քննադատողները ընդունելով հանդերձ, որ Թուրքիան խախտում է շարունակ միջազգային օրենքները, հետապնդում փոքրամասնություններին, անարգում մարդու իրավունքները եւ սպառնում արաբական որոշ երկրներին, այնուամենայնիվ շարունակում են պնդել, որ Թուրքիան անիրավված կողմ է, եւ նրա կարիքը իրենք ունեն: Այս գիրքը ցույց է տալիս, թե ինչու նման կարծիքի տեր անձինք եւ պետություններ պետք է հրաժարվեն իրենց այդ հանդուրժողական դիրքորոշումից», եզրակացնում է գրախոսողը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ