RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2908, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Մեկնարկել է բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում: Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն ընթացիկ տարում կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը: Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը: «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղՙ ծրագրի շահառու դարձած ընտանիքներից մեկին:

Աթոյանները երեք տարի առաջ փորձել են բնակարանի խնդիր լուծել: Ընտանիքի հայրըՙ Արամը, տուն գնելու համար վարկ է վերցրել: Ձեռք բերված կառույցը, սակայն, չի արդարացրել երիտասարդ ընտանիքի հույսերը. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում նրանց հաջողվել է դիմանալ ընդամենը երկու ամիս: Արամի համար իր գնած կիսակառույցը կարգի բերելու ցանկությունը դարձել է հեռավոր երազանք:

«Ամբողջ ընտանիքով աշխատում ենք, սակայն տարիների ընթացքում միայն այս կիսավեր տունը կարողացանք ձեռք բերել: Հույս ունեինք, որ կկարողանանք մեր ուժերով վերանորոգել, ապրելու համար պիտանի դարձնել, սակայն տարիներն անցնում են, երեխաներըՙ մեծանում ու հոգսն էլՙ ավելանում: Իմ եւ եղբորս ընտանիքի հետ, 11 հոգով ապրում ենք ծնողներիս տանը: Առանց աջակցության, անհնար է առաջիկա տարիներին ավարտին հասցնել շինարարությունը»,-ասել էՙ Արամը:

Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու մասին Աթոյանները տեղեկացել են վերջին ուսումնասիրության համար այցելած կազմակերպության ներկայացուցիչներից:

«Ծրագիրը միտված է օգնելու տան կարիք ունեցող բազմանդամ ընտանիքներին, որոնք իրենց ուժերով չեն կարողանում իրականացնել շինարարությունը եւ միայն մի օգնության ձեռք է հարկավոր դժվար կացությունից դուրս գալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը հենց այդ օգնությունն էՙ ընտանիքներին Հայաստանում պահելու, սերունդների համար ավելի բարեկարգ հայրենիք ստեղծելու գործում»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ուսումնասիրության արդյունքում ընտրված ընտանիքը, մեկ տարվա ընթացքում կավարտի տան շինարարությունը եւ կտեղափոխվի ապրելու կոմունալ հարմարություններ ունեցող բնակարանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ