RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 4768, Տպվել է` 673, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼԵՆԴԵՅԼԻ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ

Հ. Ծ.

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ըստ «Լոս Անջելես Թայմս» պարբերականի, Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքում աշխատող Ջոն Սարո Բալյանը Հետաքննությունների Դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում է եղել: Մեկ տարվա մեջ կայացած չորս հանդիպումների ընթացքում քառասունհինգամյա Բալյանը խաբել է իշխանություններին ժխտելով իր կապը մեքսիկական մաֆիայի եւ Հարավային Կալիֆոռնիայում հայկական կազմակերպված հանցագործությունների հետ: Նրան հիմնականում կասկածում են այլ հանցագործների հետ ավտոմեքենաներ գողանալու եւ վաճառելու մեջ: Հանցանքը ապացուցելու դեպքում մինչեւ հինգ տարվա բանտարկություն է սպասում նրան: Երեք տարբեր գաղտնի ամբաստանողներ ցուցմունք են տվել նրա դեմ, կազմվել է 47 էջանոց գործ, որի մեջ ներառված են նաեւ կաշառքի եւ թմրադեղերի հետ կապված հարցեր:

Դաշնային իշխանությունները խուզարկել են Բալյանի Սիլ Բիչում գտնվող տունը: Հետաքննությունը շարունակվում է: Առավել մտահոգիչ են հանցագործ աշխարհի հետ կապված հայերի ձերբակալության լուրերը Իսպանիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ