RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018



Տեղադրվել է` 2018-07-13 21:22:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3751, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԴՀԿ ԴՈՒՐՍ ԿՈՒ ԳԱՅ ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄԷՆ

ՍԴՀԿ ԱՐԵՎՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ, Լոս Անճելըս, Յուլիս 9, 2018

Հետեւյալ հաղորդագրությունը, որը հրապարակել է Հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչությունը, կարծում ենք սկիզբն է լինելու այն բացահայտումների, որոնք հետեւելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամիՙ այժմ նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործելակերպի հետ կապված գայթակղությանը, ավելի շուտՙ դրա բացահայտմանը: Ավանդական տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամի տեղական մասնաճյուղեր ունեն նույնանման եւ այլ բողոքներ, որոնցից է նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության տարիներ շարունակ գրավոր ու բանավոր ներկայացրած բողոքը առ Արա Վարդանյանՙ պահանջով, որ փոխի իր կողմնակալ եւ աչառու գործելակեպը կուսակցության հանդեպ, եւ հիմնադրամին երբեւիցե ոչ մի ձեւով օգտակար չհանդիսացած ապօրենների մի խմբի փոխարեն հոգաբարձական խորհրդի աշխատանքներին կրկին մասնակցելու հրավիրի հիմնադրամում նրա ստեղծման առաջին օրվանից եւ ցայժմ նվիրատվություններ կատարող եւ հավաքագրող մարդկանցՙ որպես կուսակցության պաշտոնական ներկայացուցիչներ հիշյալ մարմնում: Արա Վարդանյանը միշտ մնացել է անդրդվելի, անշուշտ ապավինելով իր անմիջական եւ միակ ղեկավարիՙ ՀՀ նախկին նախագահի պաշտպանությանը եւ Սփյուռքի նախարարուհու քաջալերանքին, որոնք, իրենց հերթին, ցանկացել են պառակտել եւ հեղինակազրկել ավանդական կուսակցությանը, նպատակ ունենալով, ինչպես հիմա է պարզվում, սփյուռքում ստեղծել բոլորովին նոր` սեփական կարիքների համար կուսակցություն:

Խմբ.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Վարիչ մարմինը կը յայտարարէ, որ դուրս եկած է «Հայաստան» հիմնադրամի Ամերիկայի հոգաբարձութեան խորհուրդի կազմէն, իր անվստահութիւնը յայտնելով Լոս Անճելըսի մէջ գործող Հիմնադրամի գրասենեակի գործունէութեան նկատմամբ:

Վերջին տասնամեակին խորհուրդին մաս կազմող եկեղեցական, կուսակցական եւ բարեսիրական կազմակերպութիւններու ներկայացուցիչները ամբողջութեամբ անտեսուած են ու բոլոր որոշումները եւ նիւթական գործառնութիւնները կեդրոնացած են հիմնադրամի տնօրէն Արա Վարդանեանի կողմէ նշանակուած եւ իր կողմէ ղեկավարուողՙ Լոս Անճելըսի գրասենեակի անձնակազմին մօտ: Խորհուրդի կազմէն խլուած է վերահսկողութիւն հաստատելու իրաւունքը եւ այդ մարմինին գոյութիւնը դարձած է ձեւական:

Անցեալին, մեր բոլոր բողոքները մնացած էին անհետեւանք եւ յոյս ունէինք, որ Հայաստանի նոր իշխանութիւններու օրօք Լոս Անճելըսի գրասենեակը կը փոխէ իր գործելաոճը ու կը հետեւի ամերիկեան օրէնքներով հաստատուած կանոնադրութեան պահանջներուն: Սակայն, անցած շաբաթ Արա Վարդանեանի աղմկայարոյց ձերբակալութենէն ետք ի յայտ եկաւ, որ նոյնիսկ մեկուսարանի պատերու ետեւէն ան կը շարունակէ ղեկավարել Լոս Անճելըսի գրասենեակը:

Յուլիս 6-ին նախատեսուած էր խորհուրդի նիստՙ հանդէս գալու համար Արա Վարդանեանի չարաշահումները դատապարտող յայտարարութեամբ: Սակայն, նիստէն ժամեր առաջ հիմնադրամի Լոս Անճելըսի գրասենեակը հրապարակեց հաղորդագրութիւն մըՙ ուղղուած ամերիկահայութեան, մեղմացնելով Վարդանեանի արարքները ու փորձելով համոզել հանրութիւնը, որ իրենց նուիրաբերած գումարներու կորուստ արձանագրուած չէ, այդպիսով կանխելով տակաւին ընթացքի մէջ գտնուող դատական գործի եզրակացութիւնը:

Այս կացութեան դիմաց Հնչակեան կուսակցութիւնը կ՛առկախէ իր մասնակցութիւնը Ամերիկայի հոգաբարձուներու խորհուրդի կազմին ու այսուհետեւ ոչ մէկ պատասխանատուութիւն կը կրէ անոր յետագայ գործունէութեան համար:

Մենք կը հաւատանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակներուն եւ առաքելութեան, մեծապէս կը գնահատենք անկեղծ ու հայրենասէրՙ մեծ ու փոքր բարերարներու նուիրատուութիւններուն շնորհիւ կատարուած աշխատանքներըՙ Արցախի ու Հայաստանի մէջ, եւ կը յուսանք, որ մեր այս քայլով որոշ չափով կը նպաստենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի առողջացման, նիւթական միջոցներու արդիւնաւէտ օգտագործման, մսխումներու վերացման ու ժողովուրդի վստահութիւնը վերականգնելու գործընթացքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ