RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018



Տեղադրվել է` 2018-07-13 21:22:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 3439, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Գորիսըՙ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գորիսի քարանձավներից մեկում յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել:

«Կտոր մը երկինք» ֆիլմի համար Տիգրան Մանսուրյանի հեղինակած մեղեդու հնչյունների ներքո վայելելով Գորիսի բնությունը, Երեւանից եւ արտերկրից ժամանած հյուրերը, լրագրողները, մշակույթի գործիչները հնարավորություն ունեցան մասնակիցը դառնալու գորգագործության ցուցադրությանը, դիտելու բացօթյա ներկայացում, ինչպես նաեւ վայելելու նկարիչ, քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանի ցուցահանդեսը քարանձավի ներսում:

Միջոցառմանը մասնակից գորգագործությամբ զբաղվող կանանցից ուրախությամբ պարզեցինք, որ Գորիսում գործում է Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ, որն ունի 2 արհեստանոց: Այն հնարավորություն է տալիս Գորիսում բնակվող միայնակ կամ բազմազավակ մայրերին ապրուստի միջոց վաստակել:

Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Ալեքսանյանը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ ունեն բրդից կարպետի եւ հելյունագործության արհեստանոցներ. «Արտադրական գործընթացին ներգավված են 60-ից ավելի կանայք»:

Աննա Ալեքսանյանը նշեց, որ իրենց արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտահանվում է Շվեդիա եւ Գերմանիա:

Գորիսում այս կենտրոնը գործում է 2009թ.ից, սկզբում կանայք սովորում են տիրապետել հելյունագործությանը, կարպետագործությանը, ապա անցնում աշխատանքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ