RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4195, Տպվել է` 522, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՍԻԱՅՈՒՄ

Հ.Ծ.

Սինգապուրում հունիսի 7-ին հանրության առաջ իր դռներն է բացել Ասիական մայրցամաքում գործող առաջին հայկական թանգարանը, որն առայժմ նախօրոք պայմանավորվածության հիմունքներով է բաց լինելու: Այն գտնվում է Հիլ փողոցի վրա տեղավորված «Parsonage» շենքում: Պաշտոնական բացումը կատարվել է մայիսի 24-ին տեղի Ազգային ժառանգության վարչության (NHB) գլխավոր գործադիր անդամ Չանգ Հուի Նիի եւ Հայ եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի ներկայությամբ:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Սինգապուրի փոքրիկ, բայց բեղուն գործունեություն ծավալող համայնքը ձեռնամուխ է եղել նաեւ կառուցելու մի նոր կենտրոն, որի շինարարության ավարտից հետո վերոնշյալ թանգարանը ամեն օր է բաց լինելու: Այժմ ընթացքի մեջ են նույն փողոցի վրա գտնվող հարավ-արեւելյան Ասիայում գործող ամենահին հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Սինգապուրի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի երբեւիցե հարյուր հոգին չգերազանցած տեղի հայկական համայնքը, որի աչքի ընկնող ներկայացուցիչներն են եղել Քաջիկ Մովսեսը, ով 1845-ին սկսել է հրատարակել «The Straits Times» պարբերականը, Սարգիս եղբայրները, որոնք 1887-ին կանգնեցրել են «Raffles» հյուրանոցը եւ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյանը), ով այգեգործությամբ զբաղվելու մորից ժառանգած հմտությունները օգտագործելով 1800-ականների վերջերին խոլորձների երկու տեսակների խաչասերումից ստացել է կլոր տարին ծաղկող մի նոր տեսակ, որին տվել են «Վանդա միսս Ջոակիմ» անունը, որն էլ ճանաչվել է որպես Սինգապուրի ազգային ծաղիկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ