RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 4318, Տպվել է` 324, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՎԵՐՔԵՐԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ամիսներ առաջ սույն թերթում «Փախստական սեփական երկրում: Ո՞ւր է ասֆալտը» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էի Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի այն հատվածի (տե՛ս «Ազգ», 03.08.2018 համարը), որը պարզապես անանցանելի է եւ որպես կարեւոր նշանակության ճանապարհ անուշադրության է մատնվել: Ինչպես նշել էի հիշյալ հոդվածում, տասնամյակներ շարունակ այս ճանապարհը չի վերանորոգվել եւ որոշ հատվածներ այսօր զուրկ են ավտոճանապարհ կոչվելու իրավունքից, որի պատճառով էլ տարածքում անգամ հասարակական տրանսպորտ չի գործում: Այս մասին նախկինում բազմիցս իրազեկվել էին թե՛ Գեղարքունիքի մարզպետարանը, թե՛ Տրանսպորտի նախարարությունը, թե՛ անգամ նախկին նախագահ Քոչարյանը, բայց ինչպես ասում են` գումարները սառույցին են գրվել, սառույցն էլ վաղուց հալվել է: Անշուշտ եթե գումար տրամադրվել է:

Մոտ երկու ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանությունն անցավ բացառապես քաղաքական այլ աշխարհայացք ունեցող մարդկանց ձեռքը, ովքեր տարիներ շարունակ քննադատել են նախկին իշխանություններին` անգործության ու փողերի լվացման մեջ: Հիմա նոր Հայաստան է, եւ լիահույս լինելով, որ նոր Հայաստանում հնարավոր կլինի դարմանել հին վերքերը, ս.թ. հուլիսի 2-ին էլ. փսոտով դիմում-նամակ գրեցի Գեղարքունի մարզպետ Իշխան Սաղաթելյանին: Ներկայացնելով խնդիրը, միաժամանակ նշեցի, որ տեղում խնդիրը բավականին սուր վիճակ է ստացել եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ ինչպես գյուղացիներն են սիրում ասել` դանակը ոսկորին է հասել, կամ աջ, կամ ձախ:

Հուլիսի 7-ին ստացա Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանի մակագրությամբ պատասխանը, որում նշվում էր, որ մարզպետարանն արդեն դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` խնդրո առարկա ճանապարահատվածը որեւէ ճանապարհաշինարարական ծրագրում ներառելու համար: Ճիշտ է, նախկին իշխանություններն այնքան են նման պատասխաններ տվել, որ այս պատասխանից հետո մի տեսակ «այ էշ, մի սատկիր, գարուն կգա»-ի հոտ եկավ դրանից, բայց հույսը վերջում է մեռնում, այն էլ` շատ հազվադեպ: Եվ ահա, տեղի բնակիչներն անհամբեր սպասում են, որ իշխանությունը կբուժի նոր Հայաստանի հին վերքերը: Բայց, այնուամենայնիվ, այս սպասումն ինձ հետսովետական մի հայտնի հումոր է հիշեցնում: Երբ մարդատար գնացքը դադարեց գործել այս տարածքում, ինչ-որ մեկի անհավանական սպասմանը մարդիկ կատակով ասում էին` «վագզալում (գնացքի կայարանում) էլ ա շատ մարդ սպասում»:

Հուսով եմ` «վագզալում» երկար չենք սպասի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ