RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3691, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏԾՈ ՍԻՐՈՒՆ. ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՄԵԶ... ԱՄՆ ԸՕ-ԻՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 16 07 2018 թ.

Այս օրերին ՀՀ-ում սպասվող ընտրությունների օրենսգրքի նախապատրաստական քննարկումներ են ընթանում: Երբեմն դրանցում ինչ-ինչ բանավեճեր են ծագում, որոնցից շարքային ընտրողը շատ էլ պատկերացում չունի: Խոսվում է տարբերակներից, այլեւայլ երկրների փորձն ընդունելուց:

Երբ ծանոթացա ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2018» 1008 էջերից բաղկացած տեղեկատուի «Նախագահական ընտրություններ» բաժնի թվերին, դրանք վերընթերցեցի մի քանի անգամ եւ ակամայիցՙ Աստծո սիրուն, հեռու պահեք մեզ ԱՄՆ ընտրահամակարգից բղավելու ցանկություն առաջացավ: Բոլորս գիտենք, որ հաղթել է գործող էքսցենտրիկ նախագահը, Դոնալդ Թրամփը: Սակայն ի՞նչ գնով: Նրա օգտին քվեարկել է 62.984.825 ամերիկացի, 46,09%, պարտված Հիլարի Քլինթոնին ձայն են տվել 65.853.516 ամերիկացիներ, 48,18%: Մնացած 5,73% կազմող 8 մլն ընտրողների ձայները բաժանվել են 29 թեկնածուների եւ անվավեր քվեաթերթիկների միջեւ: Պարզ թվաբանական գործողության արդյունքում ստանում ենք հօգուտ պարտված համարվողի 2.868.681 հավելյալ ձայն, որը պարզվում է առոչինչ է, քանզի ԱՄՆ-ում գործում է 51 նահանգներում առանձին-առանձին վերցրած ինչ-որ ընտրիչների համակարգ: 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններում նրանց ընդհանուր թիվը 531 էր: Հիմա ինչ կարդաք, որեւէ վրիպակ չկա: Մոտ 2,9 մլն պակաս ձայներ ունեցող Թրամփի ընտրիչների թիվը ստացվել է 304, երբ նույնքան ձայներ ավելին ունեցող Քլինթոնի ընտրիչների թիվը 227 է: Այստեղ բացարձակապես կապ չունի, որ Թրամփի ընտրիչների քանակը կազմավորվել է 30 նահանգներում, Քլինթոնինը 20-ում, 1-ում դրանք 3-1 են, հօգուտ տիկնոջ: Ընդամենը բավական էր, որ ասենք Վիսկոնտին եւ Ֆլորիդա նահանգներում 23 հազար եւ 120 հազար ընտրողներով հաղթած Թրամփի կողմնակիցների ձայներն անցնեին Քլինթոնին, վերջինս կունենար 266 ընտրիչ եւ 72 մլն ընտրող, իսկ Թրամփըՙ 265 ընտրիչ եւ 56 մլն ընտրող: Այս պարագայում հաղթողի թեկնածու Քլինթոնը կունենար ընդամենը 22 նահանգների ընտրիչների ձայները, Թրամփըՙ 28 նահանգների: Ձեր հնարավոր շփոթմունքը հաղթահարեք նշված թվերը մեկ անգամ էլ ընթերցելով:

Վերջին 5 ընտրություններում արձանագրված 3-րդ դեպքն է, երբ հաղթող է դառնում բուն ընտրողների պակաս ձայներ հավաքած թեկնածուն, որից սակայն ԱՄՆ-ի ընտրական համակարգի պատասխանատուները որեւէ հետեւություն չեն անում: Այնպես որ, «Աստված, հեռու պահիր մեզ նման ընտրություններից» աղերսն առավել քան պահանջված ու տեղին է:

Հ.Գ.- Որոշ քաղաքագետների ու քաղտեխնոլոգների համար նշեմ, որ 2016-ի ընտրություններում, ըստ արդեն նշված տեղեկատուի, նախագահի թեկնածուների թիվը 31-ն էր, ամենատարբեր կուսակցություններից եւ անկախ թեկնածուներ, որոնց կանդրադառնամ առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ