RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3819, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 0

46 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԳՏԵԼ Է ԻՐ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԸ

Հ.Ծ.

«Ֆրեզնո Բի» պարբերականում լրագրող Կարմեն Ջորջը գրում է 46-ամյա Թիֆանի Դոուի անհավատալիորեն հետաքրքրական պատմության մասին: 35 տարի շարունակ Թիֆանին մտածել է, թե իր հայրը մոր շիկահեր, կապուտաչյա դասընկերն է եղել, որ ընտանիքը թողել է նախքան իր ծնվելը եւ հետագայում ավտովթարի ենթարկվել: 11 տարեկանին իմացել է, որ մոր ամուսինը ոչ թե իր հայրն է, այլ իր խորթ հայրը: Բայց ինչ-որ մի զգացում հանգիստ չի տվել նրան: Ինչպե՞ս է, որ ինքը տարբերվել է ընտանիքի մյուս անդամներից եւ ունեցել է սեւ մազեր ու սեւ աչքեր: Իր «բոյ-ֆրենդի» վերջերս նվիրած ԴՆԹ-ի տեսթը բացահայտել է, որ նա կիսով չափ հայ է եւ իր կենսաբանական հայրը Դագ (Doug) Դավիթյանն է Ֆրեզնոյից, որ 1971-ին իր բաց կապույտ ֆուրգոնով Մ. Նահանգներում շրջագայելիս Կանզաս Սիտիում (Միսուրի) հանդիպել է մորը:

Առցանց որոնումներ կատարելով նա հայտնաբերել է «Total Care Medical Group» ընկերությունում որպես մարկետինգի կառավարիչ աշխատող Դագ Դավիթյանին: Միասին նրանք կապ են հաստատել Թիֆանիի մոր հետ եւ եզրակացրել, որ Դագը հավանաբար Թիֆանիի կենսաբանական հայրն է:

Ի դեպ նրանք (Թիֆանին եւ Դագը) շատ նմանություններ են հայտնաբերել իրար հետ մտերիմ զրույցների ընթացքում: Երկուսն էլ, պարզվել է, շատախոս են եւ չեն սիրում, որ իրենց ընդմիջում են, երկուսն էլ բիզնեսից լավ են հասկանում, Դոուն անշարժ գույքի վաճառքով է զբաղվում, իսկ Դագը նախկինում եղել է Ֆրեզնոյի Առեւտրի պալատի նախագահը, որը կառավարել է կահույքի հսկայական մի ընկերություն: Եվ ամենահետաքրքրական եւ ամենազարմանալի զուգադիպությունը. երկուսն էլ իրենց առօրյան սկսում են կարդալով Ավետարանի իրենց նախասիրած միեւնույն հատվածները: Նմանությունները չափազանց ակնառու են:

Դոուն Ֆրեզնո է ժամանել հունիսի 15-ին տոնելու «Հայրերի օրը» իր նորահայտ Դագ հոր հետ: Այնտեղ ծանոթացել է Դագի ծնողներիՙ Հորաս եւ Դոլորես Դավիթյանների հետ:

«Ինքս ինձ միշտ ասում էի, որ ես մի այլ հայր ունեմ: Սա իսկապես հրաշք է: Ես հիմա խաղաղություն եմ զգում, հոգեպես հանգիստ եմ», ասել է Թիֆանին: Իսկ Դագ Դավիթյանը (65 տարեկան) նշել է, որ դստերը գտնելով վերաիմաստավորել է իր կյանքը:

Նրանք երկուսով շատ ոգեւորված են, որ գտել են միմյանց: Ինչպիսի՜ ճակատագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ