RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3593, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐԱՇԵՆ ՏՈՒՆՙ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանումՙ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրըՙ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից իր ձեռքերով տնակ է կառուցելՙ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար: Նրա հավատն ու նորի նկատմամբ սպասումը երբեք չեն լքել իրեն: Ավելին, փորձել է տնակի հարեւանությամբ քարե տուն կառուցելՙ ժամանակավոր կացարանն ամուր տանիքով փոխարինելու համար: Սոցիալական բեռը, սակայն, երեք տասնամյակով երկարացրել է երազանքի իրականացման ճանապարհը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հովհաննիսյանների նորՙ 4 սենյականոց տան կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել. գործընկեր կառույցների կամավորները համախմբվել ենՙ երկար սպասված տան շինարարությունն օր առաջ ավարտին հասցնելու համար:

«Չորս տարի առաջ փորձեցինք քարը քարին դնել, բայց չկարողացանք կիսակառույցը տուն դարձնել: Անգամ ինքնաշեն դոմիկին փորձեցինք տան տեսք տալ, սակայն, միեւնույն է, այն դոմիկ մնացՙ առանց տարրական պայմանների. նեղվածքՙ ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Այսօր ամեն ինչ այլ է. վերջին շտրիխներն են մնացել, որ տեղափոխվենք նոր տուն, եւ ես երախտապարտ եմ ձեզՙ օգնության համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մարտինը :

«Դժվարություններ հաղթահարելն ավելի բարդ է, քան դրա անհրաժեշտության մասին խոսելը: Կարծում եմ, որ նորություն չեմ ասում եւ շատերը գիտեն այդ ամենի մասին: Սակայն, երբ անհրաժեշտ է լինում անցնել փորձությունների միջով, իրավիճակը բացահայտում է, թե ով ինչպես է արձագանքում խնդիրներին: Շատ կարեւոր էՙ խնդիրների լուծման ճանապարհն անցնել արժանապատիվ եւ չկորցնել կամքն ու վճռականությունը: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտանիքին դա հաջողվել է: Տրտնջալու եւ հարմարվելու փոխարեն, նրանք ընտրել են ստեղծելու, ձգտելու ճանապարհը: Մենքՙ կամավորներս, ուրախությամբ միացել ենք ընտանիքին, օր առաջ նրանց երազանքն իրականություն դարձնելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աշխատում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Շիրակի մարզում յոթ տուն ենք կառուցել, որից մեկը սա էՙ Գյումրիում: Զարմանալի է, թե երկրաշարժից հետո, 30 տարի տնակում ապրելով, ընտանիքը հոգու ինչ տոկունություն է ունեցել: Դրա պարգեւատրումն այս արդյունքն է. ուրախ ենք արձանագրել, որ հերթական ընտանիքը վերջապես, բարեկարգ տուն կունենա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Գործընկեր կազմակերպությունների կամավորներն օգնել են կատարել մայթերի բետոնապատման աշխատանքներ: Մեկ-երկու ամսից Հովհաննիսյանները կտեղափոխվեն նոր տուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ