RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 3265, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԻՍ ՋԱՆԻԿՅԱՆԸՙ ՀԱՆԴԻՍԱՎԱՐ

Հ.Ծ.

Հայ եկեղեցու Մ. Նահանգների արեւմտյան թեմի Տիկնանց օժանդակ հանձնախմբի հունիսի 24-ին կազմակերպած 45-րդ ավանդական «առաջին պարահանդեսին» որպես հանդիսավար հրավիրվել է ամերիկահայ ճանաչված վիպասան Արիս Ջանիկյանը , որ 3 մեծապես գնահատված գրքերի հեղինակ է: «Bloodvine, Riverbig» եւ «This Angelic Land» հատորները տարագրության եւ ձուլման հայկական փորձառության մասին են պատմում, իսկ 2016-ին հրատարակված «Waiting for Lipchitz at Chateau Marmont» վեպը մի դրամատուրգի մասին է, որն հարստությունից աղքատության ճիրաններում է հայտնվում: Այս երրորդ գիրքը 17 շաբաթ «Los Angeles Times»-ի բեստսելլերների ցուցակում է ընդգրկված եղել:

Ջանիկյանը ծնվել եւ մեծացել է Ֆրեզնոյում, որտեղ ապրում է իր կնոջՙ Ին Սանի եւ երկու դստրերի հետ: Հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճան վաստակած գրողը 1993-2005 թվերին որպես ավագ դասախոս աշխատել է ճարտարապետության հարավային ինստիտուտում: Հեղինակ է նաեւ բանաստեղծությունների: Ակտիվ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Իր նամակների շնորհիվ է, որ «Los Angeles Times» եւ «New York Times» թերթերը 2002-ին եւ 2004-ին համապատասխանաբար հրաժարվել են օգտագործել «այսպես կոչված» արտահայտությունը Հայոց ցեղասպանության մասին գրելիս:

Վերոնշյալ միջոցառմանը, որը նվիրված է եղել 22 հայ օրիորդների առաջին պարահանդեսային ելույթներին, խոսք է ասել Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը: «Տարին նվիրված է ընդհանրապես երիտասարդությանը, եւ մենք հույս ունենք, որ երեկոն ծառայելու է իրենց հոգիներում եւ սրտերում վառ պահելու սերը հանդեպ հայրենիքի եւ ժողովրդի», նշել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ