RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6921, Տպվել է` 1540, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հուլիսի 18-ին Երեւանի Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից, Վանի նահանգապետ Արամ Մանուկյանի` Արամ Փաշայի արձանի հանդիսավոր բացումը: Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլք: Բոլորից լսեցինք գովասանքի խոսքեր` Արամ Մանուկյանի մասին: Իհարկե, Արամ Մանուկյանն արժանի պետական ու ռազմական գործիչ է, եւ նրա արձանը պետք է կանգնեցված լիներ դեռ 90-ականներին, ինչի մասին խոսել եմ դեռ «Ազգ» թերթի 05.26.2018 համարում: Հիշյալ հոդվածում ես Արամ Մանուկյանի արձանի մասին խոսելիս մի բառ էի գործածել` շքեղ, որի համար ներողություն եմ խնդրում Արամ Մանուկյանից ու ողջ հայ ժողովրդից, որովհետեւ նոր կանգնեցված արձանը շքեղ անվանելով մեղանչել եմ Արամի դեմ: Այն, որ Արամին մատուցվելիք հարգանքի լավագույն տուրքը կլիներ նրա աղբանոցի վերածված տունը վերանորոգելը, արդեն ասել եմ,... բայց, ընկերնե՛ր, այս ի՞նչ հաշիվ է, այս արձանն ի՞նչ կապ ունի Արամ Մանուկյանի հետ: Ինքնապաշտպանության ղեկավար, նահանգապետ, պետության հիմնադիր, հասկանու՞մ եք սրանց խորքային իմաստը: Մի՞թե այդ սավանով մարդը նման է վերոգրյալ հատկանիշներն ունեցողին:

Սա ոչ նահանգապետի, ոչ էլ ինքնապաշտպանություն ղեկավարած մարդու չի հիշեցնում: Սա արձանագործական թյուրիմացություն է, որովհետեւ անգամ դիտմամբ հնարավոր չէր լինի այսքան վատ քանդակել արձանը: Արամ Մանուկյանի պես մարդու արձանը պետք է, քանդակված լիներ ձիու վրա, կամ, ասենք, ամբիոնի հետեւում կանգնած: Ի դեպ նման առաջարկ եղել է, բայց չի ընդունվել:

Մի տարօրինակ բան էլ կա: Գուցե սխալվում եմ: Երբ տեղ էր ընտրվում Գարեգին Նժդեհի ոչ պակաս վատ արձանագործական լուծում ունեցող արձանի համար, որոշվեց այն տեղադրել Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց: Ինչո՞ւ է Արամ Մանուկյանի արձանը կանգնեցվել թիկունքովՙ Նժդեհի արձանին: Թավրիզի դատավարությունից հետո Նժդեհն արդարացվել է, չէ՞:

Սույնով ես ամենեւին միտում չունեմ ցեխ շպրտելու ՀՅԴ-ի վրա կամ նսեմացնելու Արամ Մանուկյանի կերպարն ու ավանդը, ավելին, հենց նրա հանդեպ տածած պատկառանքն է ինձ մղում նման տողեր գրելու: Ես սա ասում եմ ի գիտություն այն մարդկանց, ովքեր նյութի առաջին երկու տողից հետո ինձ կհամարեն դաշնակցության թշնամի եւ կկանգնեցնեն պատի տակ:

Բոլոր պարագաներում պիտի հասկանաք ու շտկեք սխալը: Որտե՞ղ են դրոշի երանգները, երբեւէ նման դրոշ տեսե՞լ եք: Ի՞նչ եք մտածել նման արձան տեղադրելուց առաջ, բայց մտածե՞լ եք, եթե այո, ապա ո՞ւմ գաղափարն է եղել, եւ ո՞ւմ գաղափարի բացակայության արդյունքում է հաստատվել այն: Որոնեք, գտեք այդ մարդկանց եւ ստիպեք, որ ներողություն խնդրեն Արամ Մանուկյանից, որովհետեւ սա ոչ թե հարգանքի տուրք է, այլ... չգիտեմՙ ինչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ