RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7483, Տպվել է` 1511, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հ.Ծ.

ՀԲԸՄ-ի Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ծրագրերի համակարգող Մարինա Խաչատուրյանի եւ ուսանող Արամ Աղաջանյանի կազմակերպությամբ հունիսի 7-ին սքայփի միջոցով իր նոր «Հռոմեական Հայաստանը: Վերապրումի ուսումնասիրություն» («Roman Armenia: A Study in Survival») խորագրով գիրքն է ներկայացրել պատմաբան Մայքլ Բոյաջյանը: Նա հետաքրքրական մանրամասնություններով խոսել է Հռոմ-Հայաստան 500-ամյա հարաբերությունների, Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի հակամարտության եւ հետագա համաձայնության մասին, որն էլ հիմք հանդիսացավ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղունՙ ապահովելով նրա վերապրումը մինչեւ մեր օրերը: Դրա շնորհիվ է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել հաղթահարելով հակամարտությունները պարթեւների, պարսիկների, ռուսների եւ թուրքերի դեմ:

Այսօր էլ, շեշտել է նա, Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում կշռադատված մոտեցում ցուցաբերելով արեւմուտքի եւ արեւելքի (Մ. Նահանգների եւ Ռուսաստանի) երկրների հետ իր հարաբերություններում:

Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, որ անգլերեն լեզվով Հայաստանի այդ ժամանակաշրջանին է անդրադառնում:

Բոյաջյանը պատմության գծով գիտական աստիճան է ստացել Սթոունի Բրուք համալսարանից (Նյու Յորք), իսկ իրավաբանության գծովՙ Բրուքլինի իրավագիտական կրթօջախից: Մասնագիտությամբ փաստաբան է եւ նախկինում եղել է մարդու իրավունքների պաշտպան դատավոր: Ապրում է Հուդզոն հովտում: Հեղինակ է մի շարք գրքերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ