RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 6790, Տպվել է` 1327, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

ՆԻԿՈԼԱՅ ՍԱԴԱԹԵԼՅԱՆ

Թավշյա հեղափոխությունից հետո վերջապես մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց: Մարդիկ հույսով լցվեցին եւ սկսեցին իրենց բազմահազար դիմում-բողոքների հայտերը ներկայացնել վարչապետ Փաշինյանին ակնկալելով իրենց խնդիրներին դրական լուծում ստանալ: Սակայն ոչ միշտ ստանալով խնդրի լիարժեք լուծումՙ հիասթափված ասում են.

- Էհ, ոչ մի բան էլ չի փոխվել, սաղ առաջվա նման նույննա մնացել:

Ախր ինչու եք միանգամից հիասթափվում: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ բոլոր խնդիրներին հնարավոր է մի ընթերցմամբ լուծում տալ: Երբ ես տեսա նամակների ընդունման բաժնում դրանց քանակությունը, հասկացա, որ մեր վարչապետը եթե չքնի էլ, միեւնույն է, չի հասցնի նույնիսկ դրանց կեսը կարդալ, ուր մնաց թե բոլոր խնդիրներով զբաղվի եւ լուծում տա: Բնականաբար այդ հարցերով զբաղվում են այն մարդիկ, որոնք վստահություն են ձեռք բերել մեր կողմից շատ սիրված եւ հարգված վարչապետի կողմից: Լավ կլինի: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն էլ կստանան իրենց լուծումը:

Սակայն օրերս իմ հերթն էլ եկավ հիասթափության զգացողությունը սեփական մաշկիս վրա զգալու: Ինձ հիասթափեցրեց մեր վարչապետի աշխատակազմի գործելակերպը, որը չկարողացա ըմբռնել: Ես չկարողացա հասկանալ, նրանք չե՞ն ուզում, որ մեր երկիրը առաջընթաց ապրի եւ զարգանա, թե՞ չեն տարբերում առաջնակարգ խնդիրները երկրորդայիններից: Առանց այդ էլ մեր երկրում բավականին քիչ են մնացել բարձր տրամաբանությամբ եւ գործունեություն ծավալելու ունակությամբ օժտված մասնագետներ, դրանց էլ հիասթափեցնում են եւ ակամա երկրից հեռանալու ճանապարհի ուղին ցույց տալիս: Խնդիրը կայանում է հետեւյալում: Մասնագետները ցանկանում են վարչապետին ներկայացնել ինչ-որ նախագիծ, որը կարող է հանրապետությունը դուրս բերել այս ճգնաժամային վիճակից, իսկ վարչապետի աշխատակազմի որ ներկայացուցչին դիմում եսՙ հետեւում է նույն ավտոմատացված պատասխանը.

- Ձեր խնդիրքը դիմումի տեսքով հանձնեք նամակների բաժին, ձեզ մի ամսվա ընթացքում կպատասխանեն:

Մասնագետների նախագծի շնորհիվ կարելի է, օրինակ, գյուղատնտեսությունը մինիմալ ծախսերով հասցնել մաքսիմալ եկամուտ ստանալու մակարդակին, ինչը ապացուցված եւ ներկայացված է իմ ներկայացնել ուզած նախագծում: Այնտեղ նշվում են երկրի հողային ֆոնդի ավելի արդյունավետ օգտագործման ժամանակակից տարբերակները եւ անասնապահության բնագավառում նույնպես արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդները: Նախագծում նշված է երկրում բնամթերքի լավագույն առաջարկ-պահանջարկների բալանս ստեղծելու միջոցը:

Կառավարության տարբեր օղակներ պահանջում են նախօրոք ծանոթանալ նախագծին, որին բոլոր մասնագետները չէ, որ պատրաստ են ընդառաջել: Այսօրվա դրությամբ ժողովրդի վստահությունը միայն վարչապետն է վայելում: Այդ պատճառով են մասնագետները պահանջում վարչապետի հետ անմիջական շփում: Անմիջական շփումՙ որը բյուրոկրատական քաշքշուկի պատճառով չի իրականանում:

Հարկավոր է անհապաղ ելք գտնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ