RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4293, Տպվել է` 392, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Երես առ երես

Օրերս Մոսկվայում հայկական մի հարսանիքի ժամանակ հարսանքավորներից մեկը անսպասելիորեն առաջարկեց... Նիկոլի կենացը: Հետո հետեւեցին «դուխով» երգն ու պարը: Հարսանքավորների գերակշիռ մասը, այդ թվում նաեւ հարսն ու փեսան, նախկին հայաստանցիներ էին: Բոլորը հուսավառված էին, որ վերջապես Հայաստանում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը եւ իրենք կվերադառնան կամ կայցելեն նորմալ մի երկիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղիղ հանդիպումը լրագրողների հետ ժողովրդավարական հզոր քայլ էր: Սակայն, եթե անկեղծ լինենք, միջոցառման իմաստը բնավ էլ ժողովրդավարություն մեջ չէր: Նորանկախ Հայաստանի համառոտ պատմության մեջ առաջին անգամ (եթե սխալվում եմ, ուղղեք ինձ) հայոց պետության ղեկավարը անմիջական երկխոսության մեջ մտավ հասարակության ներկայացուցիչների հետ, կամովին իրեն դրեց սադրիչ լրագրողների հարվածի տակՙ տվեք ձեզ հուզող ցանկացած հարց: Եվ ամենայն բարյացկամությամբ պատասխանեց իր նախկին գործընկերների բոլոր հարցապնդումներին: Գրեթե պուտինյան ոճով: Ցնցված էր նա համատարած ամենակուլ կոռուպցիայի մակարդակից: Պատկերացրեք նման հանդիպում կազմակերպեր ինքնասիրահարված Սերժ Ազատիչը: Ի՞նչի մասին պիտի խոսեր նա: Թե ի~նչ կենդանական ագահությամբ ու լկտիությամբ է՞ թալանել ու այլասերել հայոց երկիրը: Մեկ անգամ չի ասվելՙ Վլադիմիր Պուտինը իր ներռուսաստանյան բարձր հեղինակության համար էապես պարտական է հենց հրապարակային ուղիղ հեռուստահանդիպումներին:

Հայաստանի նոր իշխանությունները անբասիր են սկսում իրենց գործունեությունը եւ առայժմ կարող են բաց ճակատով նայել քաղաքացիներին: Ուրիշ հարց է, որ սեփական ժողովրդի հետ շփման այս ձեւաչափը դառնա պարտադիրՙ քաղաքական ավանդույթ, ինչպես վարչապետն ասացՙ սխալներից խուսափելու, ծայրահեղ դեպքում դրանք հընթացս շտկելու համար: Ճիշտ կլիներ, որ նման միջոցառմանը հրավիրվեին ոչ միայն լրագրողներ, այլեւ հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներՙ գրողներ, արվեստագետներ, գիտնականեր, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, սփյուռքահայեր, իրեց խնդիրների մեջ խրված հասարակ մարդիկ եւ այլք:

Ո՞րն է անկախ Հայաստանի նախկին երեք ղեկավարների ողբերգությունը: Որ նրանք գործել են ոչ մի պատասխանություն չկրելով ժողովրդի առջեւ, ոչ մի հաշվետվությամբ հանդես չգալով մարդկանց առջեւ: Իսկ Սերժ Սարգսյանը պարզապես թքած ուներ ե՛ւ ժողովրդի, ե՛ւ հասարակական կարծիքի վրա: Միգուցե նա չգիտե՞ր, որ իր կառավարման համակարգը ներծծված է հայաստանակործան այլասերիչ կոռուպցիայով: Կարելի՞ էր անբավ հարստություններ դիզել պատերազմող երկրում: Պատմում են, որ երբ սահմանամերձ գյուղերից մեկի տարեցները նախընտրական միջոցառման ժամանակ նախագահին դժգոհել են, թե գյուղում ջահել չի մնացել, բոլորն արտագաղթում են, Սերժ Սարգսյանը վրդովվել էՙ է՜ պահեցեք, ե՞ս պիտի նրանց պահեմ:

Անշուշտ եթե վարչապետ Փաշինյանը շարունակի ուղիղ հանդիպումների պրակտիկան, ապա դրանք նրան, ինչպես ասվեց, հեռու կպահեն անցանկալի սայթաքումներից: Սակայն շատ ավելի ռացիոնալ կլիներ, եթե մշակվեին ինչ-որ օրենսդրական մեխանիզմներ, որոնք բացառեին պետության ղեկավարի ու ղեկավարների պատասխանատվության բացակայությունը հանրության առջեւ, անպատժելիությունը, որպեսզի այսուհետ չկրկնվի քոչարյանական ու սարգսյանական հանցավոր վոլյունտարիզմը: Գուցե այդ իմաստով որոշակի լրացուցիչ վերահսկիչ լիազորություններով օժտվեն նախագահը, խորհրդարանը, սահմանադրական ինչ-որ մի հանձնախումբ: Թե չէ ինչ է ստացվումՙ պե՞տք է, դառնում ենք դոլարային միլիարդատեր «տղամարդազուրկ» երկրում, ճի՞շտ չեն պահում հպատակները, սարքում ենք մարտի 1, ժողովուրդը դժգոհու՞մ է, պատասխանում ենքՙ ի՜յա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ