RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3969, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸՙ ԸՍՏ ԿԼՈՐԻԿՅԱՆԻ

Հ.Ծ.

Հարրի Կլորիկյանի «Money Ball Medicine: Thriving in the New Data-Driven Healthcare Market» խորագրով նոր գիրքը, որ նա գրել է Մալորի Ալիսոն Բրանկայի հետ, հիմնականում առողջապահության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ունեցած ազդեցության եւ այդ ազդեցության կապերը էլ ավելի խորացնելու մասին է: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանի , հատորը մեծ հետաքրքրություն է առաջացրել բժիշկների եւ առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: Այդ կապի հետագա ամրապնդման շնորհիվ նա խոստանում է ապահովել առավել որակյալ բժշկական ծառայություն նվազ գներով:

Գրքի կոշտ կազմով տարբերակը լույս է տեսել անցյալ նոյեմբերին եւ անմիջապես սպառվել է: Այժմ թողարկվել է առցանց էլեկտրոնային տարբերակը: Գրքի հրատարակումից առաջ Հարրին տասնյակ առողջապահական մատակարարների, գործադիրների եւ ձեռներեցների հետ է զրուցել: «Lahey Clinic»ի, «Collaborative Trajectory Analysis Project»ի եւ «Flatiron Health»ի աշխատակիցները գործնականում մեծապես նպաստել են գործին:

«Թվայնացման տարբերակի ընդունումը հեղափոխություն է առաջացնում առողջապահության բնագավառում խոստանալով առավել մեծ թափանցիկություն, բարելավված արդյունավետություն եւ խնամքի մատակարարման նոր ձեւեր ու միջոցներ: Թվային տվյալներն ու արհեստական մտածողությունը նպաստում են բժիշկներին ավելի արագ կողմնորոշվելու եւ առավել ճշգրիտ ախտանշաններ հայտնաբերելու», նշել է Հարրի Կլորիկյանը Ալին Գրիգորյանի հետ հարցազրույցում: Օպտիմալացված ծառայություններ մատուցող օրինակելի հիվանդանոց է մատնանշել Փենսիլվանիայում գտնվող Geisinger Medical Center-ը, որտեղ գործում է նաեւ վիրահատությունների երաշխավորման, այսինքն անհաջող վիրահատությունների դեպքերում գումարի վերադարձման համակարգը:

Կլորիկյանը «New Ventures Funds» հիմնադրամի գործընկերն է, «գլոբալ բիզնեսի» մասնագետ, որը հաջող ձեռնարկություններ է հիմնել ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում եւ Ասիայում: Նա նաեւ «Evidation Health» անվանմամբ թվային առողջապահական ընկերության խորհրդատու վարչության անդամ է: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Բոստոնի համալսարանից: Բազմաթիվ հոդվածների հեղինակ է: «BioWorld Today», «Serense Magazine» եւ այլ պարբերականներ հաճախ են մեջբերում նրա գրությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ