RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-08-12 17:15:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3964, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ԹԵՐԶՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Ամերիկայի Օդագնացության եւ տիեզերական ուսումնասիրությունների ազգային վարչությունը (NASA) օգոստոսի 2-ին Հյուստոնի Ջոնսոնի անվան կենտրոնում «նշանակալի հասարակական ծառայության» իր բարձրագույն մեդալը շնորհելու է վաստակավոր պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանին : Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» պատվավոր մեդալը Թերզյանին է հանձնելու NASA-ի կառավարիչ Ջիմ Բրադենշտայնը : Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է:

«Դոկտ. Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հասարակական ծառայությանն ու գիտական ուսումնասիրություններին: Նա տիեզերական հետազոտությունների նկատմամբ իր խանդավառությունը սիրով ու նվիրումով փոխանցել է իր ուսանողներին եւ հանրությանը: Նա անջնջելի ներգործություն է ունեցել երիտասարդների մտածողության ձեւավորման վրա: Այդ առումով եւ իր մարդասիրական բարձր արժանիքների համար նա լիովին արժանի է այս մեդալին», ասված է NASA-ի հաղորդագրության մեջ:

Թերզյանը աշխատել է NASA-ի ութ տարբեր հանձնախմբերում: 20 տարի անընդմեջ ղեկավարել է NASA-ի Նյու Յորքի «Space Grant Consortium-ը», որն իր մեջ ներառում է 19 համալսարաններ, հինգ արդյունաբերական ընկերություններ եւ գիտական կենտրոններ: 2012-ին ընտրվել է դրա նախագահը: Ամերիկյան աստղագիտական ընկերությունում որպես այցելու դասախոս է աշխատել 12 տարի շրջագայելով Մ. Նահանգների տարբեր քաղաքներում: Հեղինակ կամ համահեղինակ է ավելի քան 235 գիտական հրատարակումների: Խմբագրել է 7 գիրք, որոնց թվում «Կառլ Սագանի Տիեզերքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 27-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ