RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4763, Տպվել է` 739, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ. ՔՐԻՍՏՈՖԵՐ ՇԵԿԼՅԱՆԸ «ԶՈՀՐԱՊ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Հ.Ծ.

Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմը վերջերս Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարի համալիրում գործող Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն է նշանակել դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանին , որը սեպտեմբերի 1-ից փոխարինելու է նախկին տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանին : Վերջինս, ինչպես հայտնի է, մայիսին թեմի 116-րդ համագումարում առաջադրվել էր եւ այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հաստատվել որպես Արեւելյան թեմի առաջնորդի, փոխարինելով հրաժարական տված Խաժակ արք. Պարսամյանին:

Դոկտ. Շեկլյանը բնիկ Վիսալիայից է (Կալիֆոռնիա): Մարդաբանության գծով մասնագիտացել է հաճախելով Բերքլիի Կալիֆոռնիա եւ Չիկագոյի համալսարանները: Մի տարի սովորել է նաեւ Նյու Յորքի Սբ. Ներսես հայկական դպրեվանքում: 2012-14 թվերին Ստամբուլում ապրելովՙ հսկայական ազգագրական աշխատանքներ է տարել հայկական համայնքներում, այցելել է տարբեր վայրեր, ներառյալ իր նախնիների Չոմախլու գյուղը: «Աստվածաբանությունը եւ համայնքը: Հայ փոքրամասնությունը, ավանդույթն ու աշխարհիկությունը Թուրքիայում» թեմայով դոկտորական է պաշտպանել Չիկագոյի համալսարանում: Վերջին շրջանում դասավանդում էր Միչիգանի համալսարանում:

«Զոհրապ կենտրոնը իդեալական հարթակ է ինձ համար, քանի որ ուսումնասիրություններս ինչպես ակադեմիական, այնպես էլ եկեղեցական ոլորտներում են: Ոգեւորված եմ շարունակելու Զոհրապ կենտրոնի բարի ավանդույթները», նշել է նա նշանակման առթիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ