RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4610, Տպվել է` 589, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱԼԵՔՍ ԲԵՆ ՑՎԻ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ, ԴԵ ԻՍԿ ՔՆԵՍԵԹՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ԻՐ ՀՈՒՆՈՎ...»

ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆ

Երեւանում երկօրյա այցով էր գտնվում Իսրայելի արտգործնախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրո-Ասիական բաժանմունքի (Euro-Asia Division) պետ դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին (ով, ի դեպ, ծնվել է նախկին ԽՍՀՄ-ումՙ Ուկրաինայի Չերնովցի քաղաքում եւ վարժ խոսում է ռուսերեն):

Հաշվի առնելով այն, որ երկրի ԱԳՆ ղեկավար է հանդիսանում վարչապետըՙ դե-յուրե, դե-ֆակտո արտգործնախարարն է ԱԳՆ Գլխավոր տնօրենը (Director General), ապա նրա տեղակալ Բեն Ցվիին կարելի է համարել փոխարտգործնախարար: Թեպետեւ անցած տարի Հայաստան էր այցելել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը, սակայն այդ երկրի ԱԳՆ-ից Հայաստանում այսպիսի բարձրաստիճան պաշտոնյա դեռ չէր եղել:

Կեսօրին մոտ Ալեքսանդր Բեն Ցվին, նրան ուղեկցողՙ Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին, ՀՀ-ում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահնազարյանը եւ Իսրայելում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ ի հարգանք Եղեռնի զոհերի հիշատակի:

Այնուհետեւ, ինչպես ընդունված է, պրն Բեն Ցվին եւ նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին Ծիծեռնակաբերդի համալիրի թանգարան-ինստիտուտի ցուցադրասրահներում:

Պատվո հյուրերի հուշամատյանում իսրայելցի դիվանագետը հետեւյալ գրառումը արեցՙ եբրայերենով, որն ինքն էլ թարգմանեց. «Հայ ժողովրդի ողբերգությունը միշտ եղե՛լ եւ մնու՛մ է հրեա ժողովրդի սրտի խորքում: Պատահածի հիշողության պահպանումը դրա կրկնության կանխարգելումն է»:

«Ազգ»-ի թղթակցի հարցին, թե արդյոք կարելի՞ է համարել իր այս այցը Հայաստան եւ, մանավա՛նդ, Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը որպես մի նշանակալի քայլ դեպի Իսրայել պետությանՙ Հայոց Ցեղասպանության (ձգձգվող) ճանաչում, Ալեքսանդր Բեն Ցվին պատասխանեց. «Գիտե՛ք, հայ ժողովրդի ողբերգությունն Իսրայելում երբեւէ կասկածի տակ չի՛ դրվել, բոլորը դա գիտեն, ոչ ոք չի ասում, որ դա չի եղել... Չեմ կարծում, որ դա ինչ-ինչ քաղաքական քննարկումների հարց է... Քնեսեթում դա կգնա իր հունով, այ դա քաղաքական հարց է, բայց դե Իսրայել-Հայաստան հարաբերությունները շատ լավն են»:

«Ազգ».- Այսինքն Դուք ուզում եք ասել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի կողմից որեւէ քաղաքական ենթատեքստ, մասնավորապես, Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների առումով, չունի՞...

Ա.Բեն Ցվի.- Միշտ էլ յուրաքանչյուր որոշում ունի ենթատեքստՙ քաղաքական, կամ այլ... Բայց կրկնեմ. Հայաստանի հետ մեր հարաբերություններում այն չկա՛, դրանք գերազանց են... Դե իսկ Քնեսեթը ինչ կորոշի, դա իրենց հարցն է...

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստան-Իսրայել հարաբերությունների ապագան, Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն իր հերթին ասաց. «Գերազանց... Որովհետեւ շատ ընդհանրություններ կան մեր երկու ժողովուրդների միջեւ... Հիմա մենք նորովի ենք կառուցում հարաբերությունները մեր երկու երկրների միջեւ: Ցավո՛ք, նախկինում դրանք ինչ-ինչ պատճառներով բավականին ետ են ընկել, սակայն հիմա մենք այդ բացը կլրացնենք ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ հումանիտար ոլորտում, ե՛ւ մնացած հարցերում: Ժամանակը եկե՛լ է... Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին, ապա Քնեսեթում կա պատգամավորների մի ստվար խումբ, որը, հավատում եմ, տեսանելի ապագայում գործն ավարտին կհասցնի»:

Իսրայելցի պաշտոնյան, միանալով Արմեն Սմբատյանին, ասաց. «Կարող եմ ստորագրել այն ամենի տակ, ինչ ասաց դեսպան Սմբատյանը: Այո՛, կար մի շրջան, երբ հարաբերությունները շատ դանդաղ էին գնում, սակայն հիմա վիճակն այլ է: Եվ դուք սա շատ շուտով կտեսնեք: Օրինակ, այս տարի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Իսրայելում կազմակերպելու ենք մեծ միջոցառումներ ամենաբարձր մակարդակովՙ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին եւ Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին»:

Նույն օրը Ալեքսանդր Բեն Ցվին հանդիպեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, իսկ չորեքշաբթիՙ Վեհափառ Հայրապետին եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

***

Заместитель министра иностранных дел Алекс Бен Цви: "Отношения Армения-Израиль прекрасны, ну а в Кнессете все пойдет своим чередом..."

Двухдневный (21-22 августа) визит заместителя Генерального директора МИД Израиля, руководителя Евроазиатского отдела посла Александра Бен Цви (DeputyGeneralDirectorofMFA, HeadofEuro-AsiaDivisionAlexanderBenZwi) (который, кстати, родился в бывшем СССР, украинском городе Черновцы и свободно говорит по-русски).

Учитывая тот факт, что министром иностранных дел является премьер-министр, - де-юре,а де-факто функции министра исполняетГенеральный директор МИД Израиля,то Алекса Бен Цвиможно считать заместителем министра иностранных дел.

Хотя в прошлом году Армениюпосетил министр регионального сотрудничества Израиля, в Армении никогда не было такого высокопоставленного чиновника из МИД страны.

Ближе к полудню Александр Бен Цви, сопровождающие его Чрезвычайный и полномочныйпосол Армении в Израиле Армен Смбатян, посол Израиля в Армении Элияху Ерушалми (ElijahuErushalmi), почетный консул Израиля в Армении Ашот Шахназарян и почетный консул Израиля в Армении Цолак Момджян возложили цветы к Вечному огню, воздавая дань памяти жертв. Затем, как принято, г-н Бен Цви и сопровождающие его лица совершили обход выставочных залов Музея-института Мемориала в Цицернакаберде. В Книге почетных гостейвысокопоставленный израильский гость оставил следующуюзапись на иврите, которую сам и перевел: ,Трагедия армянского народа всегда была и остается в глубине сердец еврейского народа. Сохранение памяти случившегося препятстявует его повторениюե.

На вопрос корреспондента "TheHighlights" о том, можно ли считать его визит в Армению, и, особенно, воздание уважения памяти невинным жертвам Геноцида армян в качестве важного шага в направлении (затягивающегося)признания государством Израиль Геноцида армян, Бен Александр Цви ответил: ,Вы знаете, трагедия армянского народа никогда не подвергалась сомнению в Израиле, все это знают, никто не говорит, что этого не было ... Я не думаю, что это вопрос каких-то политических дебатов ... В Кнессете это пойдет своим чередом, вот это политический вопрос, но израильско-армянские отношения очень хорошие ... ե - Иными словами, Вы хотите сказать, что вопрос признания Геноцида армянсо стороны Израиля не имеет каких-либо политических подтекстов, в частности, в контексте отношений Израиля с Турцией ...

А. Бен Цви - Всегда любое решение имеет подтекст, политический или иной... Но повторяюв наших отношениях с Арменией его нет, они превосходны ... И что решит Кнессет, это их проблема ...

Отвечая на вопрос о будущем армяно-израильских отношений, Чрезвычайный и полномочный посол Республики Армения в Государстве Израиль Армен Смбатян сказал:,Оно отличное... Потому что между нашими двумя народами есть много общего ... Сейчас отношения между нашими двумя странамимы строим по-новомуК сожалению, в прошлом по каким-то причинам они довольно отстали, но теперь мы должны заполнить этот пробел как в политической, так и гуманитарной сфере... Пришло время сделать это…Что касается признания Геноцида армян, то есть большая группа депутатов в Кнессете, которая, верю,доведет работу до конца в обозримом будущем ".

Израильское должностное лицо, присоединившись к Армену Смбатяну, сказал: ,Я могу подписаться подо всем, что сказал посол Смбатян ... Да, был период, когда отношения шли очень медленно, но теперь ситуация другаяИ вы очень скоро это увидитеНапример, в этом году и в Армении, и в Израиле мы организуем большие мероприятия, посвященные 100-летию Первой Республики Армения и 70-летию создания Государства Израиль ե.

В тот же день Александр Бен Цви встретился с министром иностранных дел Армении З.Мнацаканяном, а в среду, 22 августа,с Католикосом Всех Армян Гарегином II и заместителем премьер-министра Мгером Григоряном.

***

Deputy Foreign Minister Alex Ben Zvi: "Relations between Armenia and Israel are Excellent, and in the Knesset Everything is Taking Place as Usual..."

By George Chakhalian

21-22 August was marked by a visit of Deputy General Director ofthe Ministry of Foreign Affairs (MFA), Head of Euro-Asia Divisionof the MFA of Israel, Ambassador Alexander Ben Zvi (who, incidentally,was born in the former USSR, in the city of Chernovtsy in Ukraine, and who is a fluent Russian speaker).

Taking into account the fact that the Prime Minister of Israel occupiesthe post of the Foreign Minister as well, and the day-to-day running ofthe MFA is the responsibility of the General Director of the MFA of Israel,Alex Ben Zvi can be considered Deputy Foreign Minister.

And even thoughArmenia has been visited by the Minister of the Regional Cooperation of Israel, the MFA has never sent such a high-ranking diplomat here before. At midday Alexander Ben Zvi, accompanied by the Ambassador Extraordinaryand Plenipotentiary of Armenia to Israel Armen Smbatyan , the Israeli Ambassador to Armenia Elijahu Erushalmi , and Honorary Consul of Israel to Armenia Ashot Shakhnazaryan and Honorary Consul of Armenia to Israel Tsolak Momjian , proceeded to lay flowersat the Eternal Flame at the Armenian Genocide Memorial, paying respect to the memory of the innocent victims.

Mr Ben Zviand his entourage visited the exhibition halls of the Museum-Institute of the Tsitsernakaberd Memorial. In the Book of Distinguished Guests the high-ranking Israeli guest left the following entry in Hebrew that he himself translated: "The tragedy of the Armenian people has always been and still remains deep in the hearts of the Jewish people. Preserving the memory of what happened prevents it from happening again" .

Answering the question of The Highlights correspondent onwhether his visit to Armenia, and especially paying respectto the innocent victims of the Genocide of Armenians should be considered as an important step towards recognition (longoverdue) of the Genocide by the State of Israel, AlexanderBen Zvi said: "You know, the tragedy of the Armenian people has never been questioned in Israel, everybody knows about it,nobody says it has not happened... I do not think that it isa question for political debate... In the Knesset it is taking place as usual, there it is a political question, but Israeli-Armenian relations are very good..."

The Highlights: - In other words, you are saying that the question of the Israeli recognition of the Genocide of Armenians has no political subtext, particularly vis-a-vis Israeli-Turkish relations ?

Alexander Ben Zvi: - Any decision has always its own subtext, be ita political subtext or any other... But I must reiterate: there isno subtext in our relations with Armenia, they are excellent... Andwhat the Knesset decides - it is their problem...

Answering the question on the future of Armenia-Israel relations,Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the State of Israel Armen Smbatyan said: "It is excellent,because there are many things in common between our peoples... Today relations between our countries are being built in a new way .

b>Unfortunately, in the past our relations have been lagging behind forsome reason or other, but now we must fill that gap both in thepolitical and the humanitarian spheres... It is high time we did it ...

As to the recognition of the Genocide of Armenians, there is a largegroup of deputies in the Knesset, and I think in the foreseeable futurethey will complete their work".

The Israeli official, joining Armen Smbatyan, said:"I can put my signature under everything that AmbassadorSmbatyan says... Yes, there was a period when our relationswere developing very slowly, but now the situation is different .

And you will see it very soon. For example, this year both in Armeniaand in Israel we are organising big events to mark the Centenary ofthe First Republic of Armenia and the 70th anniversary of proclaimingthe State of Israel" .

Later that day Alexander Ben Zvi met the Minister of ForeignAffairs of Armenia Z. Mnatsakanyan, and on Wednesday the 22nd he metCatholicos of All Armenians Garegin II and Deputy PM Mher Grigoryan.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ