RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3417, Տպվել է` 572, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ԳՆՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետիՙ Լուսավոր Հայաստանի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ժառանգության թեկնածուն էլՙ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ԲՀԿ-ինն էլՙ Նաիրա Զոհրաբյանը... Բայց Լուսավոր Հայաստանի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելն ու հատկապես Զեյնալյանին, ամենաուշագրավն է: Բանն այն է, որ Լուսավոր Հայաստանը, Հանրապետություն կուսակցությունը եւ իհարկե իշխանական Քաղաքացիական պայմանագիրը միմյանց հետ կապված են Ելք դաշինքի կապերով, որոնք գոնե դե յուրե որեւէ մեկը չի քանդել ու կարծես թե չի էլ պատրաստվում: Հիմա, Հանրապետությունն ու Լուսավորը առաջադրում են Զեյնալյանին, իսկ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես գիտենք, Հայկ Մարությանն է: Չէ, խնդիր չկա, որ Լուսավորն ու Հանրապետությունը չեն համարում, որ Մարությանը Երեւանի համար կարող է լինել կարգին քաղաքապետՙ մայրաքաղաքը դարձնելով կարգին քաղաք, խնդիրը նաեւ այն չէ, որ քաղաքական դաշինքում կարող են լինել միասնական դիրքորոշման հետ կապված տարաձայնություններ ու ներքին մրցակցություն: Խնդիրն այն է, որ Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության գործող նախարարն է: Այսինքն Զեյնալյանը, ընդունելով քաղաքապետ դառնալու առաջարկը, փաստորեն խոստովանում է, որ ինքը հաճույքով չի աշխատում նախարա՞ր, կամ հաճույքով չի աշխատում Փաշինյանի կաբինետո՞ւմ: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե այս երկուսից մեկն է, ապա մենք գործ ունենք արդարադատության նախարարի հետ, որը, փաստորեն, հաճույքով չի աշխատում, ինչը կարող է ազդել նրա պրոֆեսիոնալ ունակությունների վրա, որն էլ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի արդարադատության ողջ համակարգի վրա: Ընդ որումՙ կապ չունի Զեյնալյանը կընտրվի՞ Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ նա փաստորեն ցանկանում է դառնալ քաղաքապետ, ինչը նշանակում է, որ չի ուզում աշխատել արդարադատության նախարար, կամ Փաշինյանի թիմում:

Կա նաեւ երրորդ տարբերակը. Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցությունները պարզապես սկզբունքորեն չեն ընդունում Հայկ Մարությանի թեկնածությունը ու չեն պատրաստվում հայտնվել մի ցուցակում, որը գլխավորում է վերջինս: Այս պարագայում առաջանում է մեկ այլ հարց, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Փաշինյանն իր կառավարությունում պահում մի նախարարի, որը կամ որի քաղաքական ուժը համակարծիք չէ իր հետ այնպիսի էական հարցում, ինչպիսին է Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Վարչապետն ասենք խնդրե՞լ է Զեյնալյանին ու Ելք-ի գործընկերներին, որ նա մնա՞, թե՞ սպառնացել է...

Ամեն դեպքում կարելի է արձանագրել. եթե դեպի Լուսավոր Հայաստան տանող ճանապարհի հարցում Ելք-ում ընդգծված տարաձայնություններ չկան, ապա դեպի լուսավոր Երեւան ճանապարհում դրանք ակնհայտ են: Իսկ Երեւանը, գոնե բնակչության առումով, Հայաստանի կեսն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ