RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4719, Տպվել է` 561, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Զ.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր.20 տարի», մշակույթի նախարարության Ոսկե մեդալների ասպետ, գրող, հրապարակախոս, ԱԳՆ համակարգի աշխատակից (1994-1999թ.թ.):

ԳՈՒՐԳԵՆ ՋԵՄՍԻ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ
ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ս.թ. օգոստոսի 14-ին հերթական ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար ոմն Աննա Նաղդալյանը, ի պատասխան պատանի լրագրողի խնդրանքին մեկնաբանել ս.թ. օգոստոսի 8-ին «Հրապարակ» թերթի կայքում (hraparak.am) «Զորիկի պերճանքը ու թշվառությունը, կամ ինչպե՞ս ԱԳ նախարարը «подставка» արեց երկրի նոր ղեկավարությանը» վերտառությամբ հրապարակված իմ հոդվածը զրպարտել է ինձ, ստվերելով իմ բարի համբավը, նաեւ բացահայտ ապատեղեկատվություն տարածել առ այն, որ իբր «...Գուրգեն Խաժակյանի դեպքը որպես օրինակ էր բերվում, քանի որ նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ աշխատանքից հեռացվել էր որեւէ դիվանագիտական գործունեությունում պիտանելիություն չունենալու պատճառով: Այդպես գրված էր հեռացման պաշտոնական փաստաթղթում» (եւ հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ փաստերով լի հոդվածս, քանի որ, իր իսկ խոսքերով, «...այդպիսի անձանց հրապարակումները մեկնաբանության արժանի չեն», ինչն ինքնին առնվազն զավեշտալի է):

Այնինչ իմ աշխատանքային գրքույկում 1999թ.մարտի 1-ի գրառումն, որը, ի գիտություն նրանց, ովքեր, պատահականորեն զբաղեցնելով պետական ինչ-ինչ պաշտոններ, այդ ՏԱՐՐԱԿԱՆ բանին դեռ ծանոթ չեն, իրենից ներկայացնում է քաղվածք ՄԻՄԻԱՅՆ նախարարի համապատասխան հրամանից, հետեւյալն է. «Ազատել աշխատանքիցՙ հաստիքների կրճատման պատճառով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1-ին կետ)», իսկ այս գրառման հիմք է ծառայել ՄԻՄԻԱՅՆ նախարարի 01.03.1999 թ.թիվ 164 հրամանը):

ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ ինձ տրամադրել վերոհիշյալ տիկնոջ կողմից նշված «հեռացման պաշտոնական փաստաթուղթը», հակառակ դեպքում ՀԱՃՈՒՅՔՈՎ կդիմեմ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ:

Հ.Գ.Այս պաշտոնական պահանջագրին կցանկանայի ավելացնել մի խորհուրդՙ որպես լրատվության բնագավառի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ, ուստիՙ ԽԻՍՏ ՊԻՏԱՆԻ լրագրող. դադարեցրե՛ք ինչ-ինչ պատանյակ լրագրողների հավաքագրման (ВЕРБОВКА)ՙ ճեպազրույցների ընթացքում ձեզ ՊԵՏՔԱԿԱՆ ՇԻՆԾՈՒ ինչ-ինչ հարցեր տալու ԱՐԱՏԱՎՈՐ պրակտիկան, որ հետո խայտառակ չլինե՛ք ներառյալ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ