RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3406, Տպվել է` 559, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի արեւային էներգիայի օգտագործումը: Այս ուղղությամբ Հայաստանի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում:

Վերջերս նոր արեւային էլեկտրակայան շահագործման հանձնվեց Երեւան քաղաքում:Կայանը նախագծվել է «ԷՌԱ» ՍՊԸ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից (գլխավոր ինժեներՙ Ստեփան Պապիկյան): Կառուցվել է ՀՀ առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքումՙ վերջինիս կարիքների համար: Արեւային կայանը տեղակայվել է ՊՈԱԿ-ի մասնաշենքի տանիքին (մոտ 250 քառակուսի մետր) եւ հարակից տարածքի մոտ հազար քառակուսի մետրի վրա, 63 ԿՎտ գումարային հզորությամբ, որպես արեւային ֆոտովոլտային ներցանցային համակարգ:

Կայանն ունի 265 հատ 350 Վատտ պիկային հզորությամբ միաբյուրեղային 72 բջիջով արեւային ֆոտովոլտային վահանակներ:Նրանք տեղակայված են համապատասխան կրող կառուցվածքների վրա: Մասնաշենքի նկուղային հարկում տեղադրված են նաեւ ինվենտորները, որոնք նախատեսված են հաստատուն հոսանքը փոփոխականի վերածելու համար:Կայանի բաղկացուցիչ մասերից է նաեւ հողանցման ցանցը:

Օգտագործված համապատասխան մալուխներն անցնում են ստորգետնյա խրամուղիներով: Տեղադրված է ցանկապատ , որի երկայնքով գործում են լուսավորության եւ տեսահսկման համակարգերը:

Արեւային էլեկտրակայանի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 93 ԿՎտ: Տարեկան կարող է արտադրվել ավելի քան հարյուր հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրվելու դեպքում կծախսվեր ավելի քան 30 տոննա օրգանական վառելիք, շրջակա միջավայր կարտանետվեր ազոտի եւ ծծմբի օքսիդներ,այլ թունավոր նյութեր:

Նկար 1. Լուսանկարներըՙ Ստեփան Պապիկյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ