RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-07 12:50:29ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սպառնացել են պատժամիջոցներով, եթե Բելառուսը ճանաչի Հարավային Օսիան
2020-08-07 12:36:47Այսօրվա 15 տոկոսը համաճարակի նվերն է մեզ, ոչ թե ակտիվ աշխատանքով վաստակած ձեռքբերում
2020-08-07 12:35:42СOVID-19-ով վարակվածներից թիվն աշխարհում գերազանցել Է 19 միլիոնը
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-09-03 16:36:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3376, Տպվել է` 556, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՆՈՐՎԵԳԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

Հ. Ծ.

Օսլոյաբնակ Սվեն-Էրիկ Ռայսը նորվեգացի լրագրող է, որն այնքան հմայված է Հայաստանով, որ իր համար ընտրել է հայկական անունՙ Տիգրան Վան : Վերջերս նա լույս է ընծայել անգլերեն թարգմանությունը իր հեղինակած «Հայաստան: Ինչո՞ւ եմ սիրում Արմենիան» (Hayastan-Why I Love Armenia) խորագրով գրքի, որն այժմ կարելի է առցանց պատվիրել եւ գնել, այցելելով «www.armeniabook-shop» անձնական կայքը, կամ «www.armenia.no» Նորվեգիայում Հայկական մշակութային ասոցիացիայի կայքը:

Գիրքը սիրո խոստովանություն է նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդին: Երկար տարիներ մանրամասն ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության հետ կապված հարցերը, հաճախելով բազմաթիվ դասախոսությունների, նաեւ Հայաստան այցելելով նա համոզվել է, որ ինքը պետք է հայոց դատը ներկայացնի նորվեգացիներին: 2016-ի ձռմանը նա իր տպավորություններով հարուստ նորվեգերեն գիրքը ներկայացրել է տպագրության: Մինչ այդ բազմաթիվ հոդվածներով նա հանդես է եկել տեղական մամուլում, ինչպես նաեւ զբոսաշրջային խմբեր առաջնորդել դեպի Հայաստան: Գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում եւ պահանջ է զգացվել այն թարգմանելու անգլերենի:

Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված հաղորդագրության, գիրքը մտերմիկ զրույց է, հարուստՙ հումորով պատված հետաքրքրական պատմություններով: Քննարկվել են ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի հակամարտության հարցերը:

Առաջաբանը գրել է պետական NRK հեռահաղորդակցության վետերան լրագրող Յան Օտտո Յոհանսենը ՙ գրքի հեղինակի աջակցությամբ:

«Ուշագրավ, կլանող եւ տեղեկություններով հագեցած մի գիրք, որի էջերում Սվեն-Էրիկ Ռայսը այնպիսի ճանապարհորդության է առաջնորդում ձեզ, որ երբեք պիտի չուզենայիք ավարտվի», գրել է հրատարակման առթիվ գրող եւ հեռուստատեսային ճանաչված հաղորդավար Ստեյն-Մորտեն Լիերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ