RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4992, Տպվել է` 530, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Ո՛Չ «ԿԱՐԳԻՆ ԿԱՍԵՏ» Է, Ո՛Չ ԷԼՙ «ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼ»

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Երեւանի քաղաքապետիՙ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես գիտենք, դերասան Հայկ Մարությանն է, ով հանրությանն առավելապես հայտնի է որպես «Կարգին Հայկո»: Իhարկե, դերասան բառը գրելով Հայկ անվան կողքինՙ արդեն իսկ մեծ պատիվ եմ անում նրան եւ ներողություն խնդրում հայ բեմի վարպետներից:

Ինչեւէ, խոսենք Հայկի մասին: Որպես թեկնածուՙ առաջադրվելու առաջին իսկ օրվանից հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, շատերն ընդդիմացան նրա թեկնածությանը, շատերը նույնիսկ զավեշտ ու ծաղր համարեցին դա: Բայց ի՞նչ արած, մի՞թե կա որեւէ մրցակության որեւէ թեկնածու, որին բոլորն անխտիր համակրեն. չկա: Հայկ Մարությանը եւս բացառություն չէ: Բայց օրերս իր ելույթի ժամանակ նա արեց այնպիսի հայտարություն, որ առանց այն էլ չեղած համակրանքն էլ ի չիք դարձավ: Արգիշտի Ա արքայի կառուցած քաղաքի ապագա քաղաքապետը, իսկ նա հաստատ կդառնա, քանի որ ՔՊ-ն օգնում է նրան այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-նՙ Տարոն Մարգարյանին, ոչ ավել ոչ պակաս ասաց, որ իրենց դեմ խաղ չկա, հավելելով, որ երկրում կան սեւ եւ սպիտակ ուժեր, բայց հատկանշական է, որ մարգարեին բնորոշ դեմքի արտահայտությամբ ապագա քաղաքագլուխը հայտարարեց, որ ինքն ու իրեն սատարողներն սպիտակ ուժերն են, իսկ մյուսներըՙ սեւ: Սրանից լավ երեւում է, որ վագրաձիերի մեծ սիրահար այս մարդը հայտնի «Մաֆիա» խաղի մեծ սիրահար է, բայց բացի խաղի սիրահար լինելուց, կարծես հոգու խորքում մի փոքր կրում է նրան, ում դեմ պայքարել է երկար տարիներՙ Սերժին, Սերժին է նման այս մարդը: Որովհետեւ նրա հայտարարությունը, որից հետո «Որովհետեւ ես լյա՜վ տղա եմ» դեմքի արտահայտությամբՙ նայում էր իր ունկնդիրներին, լսելուց հետո միանգամից ցանկություն էր առաջանում հարցնել. Պարոն Մարության, իսկ ինչքա՞ն կխփեք, 100-ից 70, 80, 90, թե՞ 100 տոկոս: Ձեր ճանապարհին կանգնած սեւերի գլխին Հովիկ Աբրահամյանի պես կբամփե՞ք, թե՞ ոչ: «Կապթող էղած» սեւերի ծնոտը Մհեր Սեդրակյանի պես կջարդե՞ք, թե՞ ոչ: Ձեր քաղաքապետ դառնալու ասֆալտապատ ճանապարհին խոչընդոտ դարձողի հետեւին, Մանվել Գրիգորյանի պես, «ձեռ կտա՞ք», թե՞ ոչ: Ձեզ դուր չեկողներին Շմայսի պես «մի հատ կբառնաբրե՞ք», թե՞ՙ ոչ:

Չգիտեմՙ ի՛նչ կանի Հայկ Մարությանը, բայց այն, որ հենց քարոզարշավի սկզբից ցույց տվեց, որ ինքն առանձնապես չի տարբերվում իր կերտած գռեհիկ կերպարներից, միանշանակ է: Նորմալ մարդը, ինչպիսին ներկայանում է Հայկ Մարությանը, որն, ի դեպ, հանդուրժողականության կողմնակիցն է, պետք է խոսեր ոչ թե սեւ ու սպիտակ ուժերի հակամարտության ու սպիտակների հաղթանակի մասին, այլՙ այդ հակամարտությունը վերացնելու: Վերջին հաշվով նա պատրաստվում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարը եւ պարտավոր է գիտակցել, որ ինքը նման ճանապարհով գրեթե ոչ մի շանս չունիՙ կարգին քաղաքապետ դառնալու, չնայած նրան, որ բոլորն իրեն «Կարգին Հայկ» են ասում: Նաեւ պարտավոր է գիտակցել, որ քաղաքապետարանը ոչ՛ «Կարգին կասետ» է, ո՛չ էլՙ «Կարգին սերիալ», այստեղ պետք չէ դերի մեջ մտնել, ինչը հիմա ինքն է անում, քանի որ ժողովուրդը ո՛չ «Ադիկն» է, ոչ էլ «Վարդանիկը», առավել եւսՙ «Նավթալին հոպարը»:

Հ.Գ. Հատուկ նրանց, ովքեր այս տողերը կարդալուց հետո կհարցնենՙ «իսկ Տարոնը լա՞վն էր»: Պատասխանում եմՙ ո՛չ, լավը չէր, վատն էր, բայց խորհուրդ եմ տալիս համեմատության հարթակում համեմատել միմիայն լավի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ