RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4570, Տպվել է` 528, Ուղարկվել է էլ.փոստով` 0

NEW SCIENTIST-Ը ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

New Scientist հեղինակավոր ամսագիրը համաշխարհային գիտության կարեւորագույն նորույթների շարքում անդրադարձել է Վահագն Գուրզադյանի եւ Ամուր Մարգարյանի (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ) հետազոտությանը: https://www.newscientist.com/article/2176393-hidh-speed-electrons-prove-einstein-was-right-about-the-speed-of-light/

«Մեծ արագության էլեկտրոնները ապացուցում են, որ Էյնշտեյնը ճիշտ էր լույսի արագության վերաբերյալ» վերնագրով հոդվածում ասվում է, որ հեղինակներին հաջողվել է ամենամեծ ճշտությամբ ստուգել ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկըՙ Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսության առանցքային դրույթը, այն էՙ լույսի արագության հաստատունությունըՙ անկախ դիտորդի սեփական արագությունից: Հեղինակները օգտագործել են «European Synchrotron Radiation Facility» ֆրանսիական արագացուցչի միջոցով իրենց մասնակցությամբ կատարված գիտափորձերի տվյալները: Հոդվածում բերվում են մանրամասներ այդ գիտափորձերից, ապա մեջբերում են Վ. Գուրզադյանին, որ «Գիտափորձերը իրականացվել են մեծ ճշգրտությամբ, հետեւելով զանազան երեւույթների ներդրմանը. ստացված արդյունքները մեծապես գերազանցում են նախկինում եղածները»:

Աղբյուրըՙ V.G. Gurzadyan, A.T. Margaryan, The light speed versus the observer: the Kennedy-Thorndike test from GRALL-ESRF, European Physical Journal C, (2018) 78:607

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ