RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3035, Տպվել է` 510, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԱԾ-Ն ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Միայն ազնիվն է զորավոր»:

Նժդեհ

Օսմանյան կայսրությունում, Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանի ժամանակ, կայսրության տարածքում արգելված էր գործածել մի շարք բառերՙ հեղափոխություն, ընկերավարություն, ազատություն, ժողովրդի իրավունքներ, հայրենիք, գարուն, երկինք, Հայաստան, Մակեդոնիա, բարենորոգումներ, ջախջախել, խառնել, աղքատ, կարմիր, անհնազանդ են: Բացի այս ամենիցՙ սուլթանը խստիվ արգելել էր գործածել նաեւ «օգոստոս» բառը, քանի որ ինքն այդ ամսին էր ծնվել, բացի այդՙ նրա տիտղոսներից էր «օգոստոսափայլը»:

Երանգների մի փոքր փոփոխությամբ նույն բառարգելությունը տեսնում ենք նաեւ ԽՍՀՄ-ի տարածքում, մասնավորապես ստալինյան բռնաճնշումների տարիներին: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ էթնիկ հիշողություն արթնացնող մի բառի արտաբերումն անգամ կարող էր արտաբերողին աքսորի կամ ՆԳՆ-ի, որն ի դեպ աքսորից վատ էր, «ուղեգիր» տալ:

Սրանք ծիծաղելի, առաջին հայացքից անգամ անհավատալի փաստեր են, քանի որ ավելի շատ նման են վաղ շրջանին բնորոշ դրամաներին: Թվում էՙ ժամանակները փոխվել են, եւ նման արգելքները մնացել են պատմության փոշու տակ: Բայց բոլորովին վերջերս, 21-րդ դարի 2-րդ տասնամյակի նախաշեմին մենք ճակատ-ճակատի բախվեցինք 19-րդ դարավերջի ու 20-րդ դարի առաջին կեսի այդ ամոթալի երեւույթին: Հայաստանի Հանրապետության հրապարակում, տասնյակ հազարավոր քաղաքացիների աչքի առաջ, երկրի ղեկավարը, ով ժողովրդավար է եւ իշխանության գլուխ է եկել ժողովրդի օգնությամբ, ժողովրդին սպառնում էՙ ասելով, որ այսուհետ, ովքեր կգործածեն «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունը, ԱԱԾ-ն լուրջ կզբաղվի նրանցով:

Իրավիճակին լուրջ մոտենանք, առանց վիրավորանքի, ուշադիր կարդանք, լսենք, նորՙ կարծիք հայտնենք: Ամոթ չէ՞ ժողովրդականություն վայելող առաջնորդից այսպիսի խոսքեր լսել, այն դեպքում, երբ կառավարությունը չի կարողանում փակի տակ պահել մոտ երկու տասնամյակ երկիրը թալանած նախկին իշխանավորներին ու ներկա կողոպտիչներին: Իհարկե, Նիկոլ Փաշինյանինՙ իմ երբեմնի քաղաքական իդեալին, ես չեմ համեմատում վերոնշյալների հետ, բայց նրա այդ խոսքը, ցավոք, ուղիղ աղերսներ ունի բռնապետության հետ: Չի կարելի, անընդունելի է: Ավելի լավ է ԱԱԾ-ն իր գործով զբաղվի: Երկիրը թալանողները մեկը մյուսի հետեւից փախչում են երկրից, ԱԱԾ-ն ավելի լավ է նրանցՙ երկրից ելքը կասեցնի, իսկ այն քաղաքացիները, որոնք կարտաբերեն «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունըՙ անվնաս են. թողեք աշխատեն, ինչպեսՙ նրանք են թողնում, որ դո՛ւք աշխատեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ