RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3124, Տպվել է` 506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑՆՑՈՏԻՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՐՈՒՍՏ ԿՅԱՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԽԱՂԱՑՈՂԸ» ԳԻՐՔՆ ԱՐԴԵՆ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքն հայերեն լեզվով արդեն հնարավորություն ունի կարդալու հայ հանրությունը: Գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է, իսկ թարգմանիչներըՙ Ալինա եւ Աննա Միրզոյանները :

«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:

«Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր, հարցազրույցներ չէր տալիս, հանրության առաջ ելույթ չէր ունենում: Նա իր անձնական կյանքի պահպանումն ամեն ինչից վեր է դասել: Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել մեկուսացվածությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»,- «Ազգի» հետ զրույցում նշեց գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:

Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար եւ գործարար աշխարհի հսկաներից, որը դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը եւ գործարքների անզուգական հանճարը: Թեեւ նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որեւէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդուՙ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր եւ ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Գրքի շնորհանդեսները մեկնարկեցին մարզերումՙ առաջինը Գյումրիում, ապա Վանաձորում, մյուս կանգառը եղավ Կապանում:

«Մարզային շնորհանդեսների նպատակն է ոչ միայն գիրքը ներկայացնել տեղի բնակիչներին եւ պատմել, թե ով է եղել Քըրք Քըրքորյանը, այլեւ ակտիվացնել մարզաբնակների մշակութային առօրյան»,-նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Շավարշ Կարապետյանը :

Ի դեպ, «Խաղացողը» գրքի երեւանյան շնորհանդեսը «ՔըրքԱրշավի» շրջանակում տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 18:30, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ