RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4084, Տպվել է` 570, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԵԳԱԿ» ՓՈՒՌ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՙ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԼՈՒԾՄԱՄԲ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Եթե այսօր գործատուները հաճախ խուսափում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց, այդ թվումՙ երիտասարդների, ապա մեկ շաբաթ առաջ Գյումրիում բացված «Արեգակ» փուռ եւ սրճարանում աշխատանքի ընդունվելու հիմնական պայմանը հենց հաշմանդամության առկայությունն է: Հայաստանում ու տարածաշրջանում այս երեւի առաջին ներառական փուռ-սրճարանը բացվել է քաղաքի սրտումՙ վերջերս Քըրք Քըրքորյանի անվամբ կոչված փողոցի սկզբնամասում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց:

Այս գողտրիկ սրճարանում աշխատում են նշված խնդիրն ունեցող առայժմ մեկ տասնյակ պատանիներ, որի համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: Նրանք ոչ միայն պատրաստելու, այլ նաեւ մատուցելու են այստեղ իրենց ձեռքով պատրաստվող սուրճն ու հրուշակեղենը: Իսկ հաճախորդներ լինելու են քաղաքի բնակիչներից ու հյուրերից բոլոր ցանկացողները:

Ներառական փուռ-սրճարանի ծրագիրն իրականացվել է հիմնականում Եվրոմիության ֆինանսավորմամբ եւ «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Էմիլի արեգակ» ռեսուրս-կենտրոնի աջակցությամբ: Այնտեղ աշխատողները վերջինիս շահառուներ են եւ այդ կենտրոնում մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել: Նախատեսվում է առաջիկայում այստեղ նաեւ ծրագրի մասնակիցների ձեռքի աշխատանքների վաճառք կազմակերպել:

«Արեգակի» բացմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխմարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ