RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3932, Տպվել է` 558, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱԹՈՂԱՐԿՎՈՒՄ Է «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»

Հ.Ծ.

Էկրան բարձրանալու 25-ամյակի առթիվ «Յունիվերսալ Պիկչըրզ» կինոստուդիան հայտարարել է, որ վերաթողարկելու է Ստիվն Զաիլյանի սցենարով ռեժիսոր Սթիվն Սփիլբերգի գլուխգործոցը համարվող «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը նշանակալի ներդրում էր կինոյի պատմության մեջ: Ֆիլմը, որն արժանացել էր 7 օսկար մրցանակի, ներառյալ լավագույն կինոնկար, լավագույն ռեժիսոր եւ լավագույն սցենար անվանակարգերում, պատմում է առեղծվածային Օսկար Շինդլերի իրական պատմությունը, որի ջանքերի շնորհիվ փրկվել էր ավելի քան 1.100 հրեաների կյանքը Հոլոքոսթի ժամանակ: Ֆիլմում Օսկարի դերը կատարում էր Լիամ Նիսոնը:

Ֆիլմի ժամանակակից տեխնիկական պարամետրերով (4K, Dolby Cinema եւ Atmos) վերամշակված տարբերակը դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ցուցադրվելու է Մ. Նահանգներում եւ Կանադայում, հնարավորություն տալով նոր սերունդի ներկայացուցիչներին ծանոթանալու ֆիլմի խիզախ հերոսի ոգեշնչող պատմության հետ:

«Հպարտ ենք, որ 20-րդ դարի այս կարեւորագույն ֆիլմի վերամշակված տարբերակը ներկայացնելու ենք հանրությանը: Պատմության վատթարագույն ժամանակաշրջանում գործած այդ մարդու սխրանքը այսօր էլ ուսանելի է», նշել է այդ առթիվ NBCUniversal-ի փոխնախագահ Ռոն Մեյերը :

Դեկտեմբերյան պաշտոնական ցուցադրումից առաջ ֆիլմը ավագ դպրոցների եւ համալսարանների ուսանողների համար անվճար կրթական նպատակենրով ցուցադրվելու է որոշակի կինոթատրոններում «USC Shoah» հրեական հիմնադրամի կազմակերպությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ