RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3127, Տպվել է` 539, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն եւ ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:

Հանդիպման այս ձեւաչափը կարեւոր հարթակ էՙ արդյունավետ կառավարման «լեզվին» տիրապետելու համար: Տարիների փորձի փոխանակումը երիտասարդներին թույլ է տալիս առաջատար դարձած ընկերության պատմության մեջ տեսնել ոչ միայն արձանագրած հաջողությունները, այլեւ այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ընկերության ղեկավարն իր թիմի հետ հաղթահարել էՙ հավատարիմ մնալով կազմակերպության ռազմավարությանը, կառավարման պատասխանատու մոդելին եւ սպառողի պահանջներին:

«Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաեւ հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համարՙ եկամուտ ապահովելը, երրորդի համարՙ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համարՙ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է եւ կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլեւ ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք եւ ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ եւ այն կիրառել ձեր գործում: Երազեք եւ իրականացրեք ձեր ծրագրերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլեւ բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարեւոր է կառավարման գործիքների ընտրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ