RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4372, Տպվել է` 536, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ, 24.09.2018թ.

«Ես հպարտ եմ մեր թիմով»,- ասաց Հայկ Մարությանըՙ ի պատասխան Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առիթով հնչած շնորհավորանքների:

Եվ այսպես. կրկին ժողովուրդը բաժանվեց յուրայինների եւ ոչ-յուրայինների: «մենք, մեր թիմը» տասնամյակներ շարունակ շրջանառվող այս արտահայտությունները ժողովուրդն ամեն առիթով նողկանքով մերժել է, որովհետեւ այս բաժանմամբ օտարված է եղել իշխանություններից, իր սեփական երկրում, ամեն իրավունքից զրկված, մտել է «սեփական յուղի մեջ տապակվող» խեղճ ու կրակ թշվառի կերպարի մեջ:

Պետականության հիմքերը սասանող այդ բաժանումը մերժած ժողովուրդը ոտքի ելավ եւ ապրիլի 23-ին տոնեց իր ամենամեծ ու վճռական հաղթանակըՙ քաղաքական բաժանարար գծած եղկելի իշխանություններից : Հպարտ ու աներեր քաղաքացու իր կեցվածքով իրավունքի ուժով ետ վերցրեց իշխելուՙ նախկինների իրավունքը:

Մեծագույն հաղթանակ տոնող հեղափոխական ժողովուրդը հրաշալի գիտակցում էր, որ առջեւում բազմաթիվ մարտահրավերներով լեցուն զարգացումներ են սպասվում: Եվ, բնականաբար, «Հենց հիմա, հենց այստեղ» կարգախոսը դավանող ոմանց սպասելիքները չարդարացան :

Հասարակության այս շերտը ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ երրորդ հանրապետության ստեղծման դժվարին ժամանակահատվածում, անկախ պետության կայացման տարիներին, որոնել է միայն իրավիճակային լուծումներՙ ածանցելով դրանք սեփական նեղ շահերին. «լեւի լույս, ֆանտաստիկ վաշխով փող տալ անճարներին, ընտրությունից ընտրություն ընտրակաշառքով բերանը քաղցրացնել, եւ էլի շատ ու շատ բաներ, որոնց մասին անգամ պատկերացում չունենք»: Փաստենք, սակայն, որ հասարակության այդ շերտն էլ մերն է, եւ պետք չէ հրաժարվել, երբեմն անհնարին թվացող, այս զանգվածը կրթելու, վերապրուկներից մաքրելու, սպառողից-պետության քաղաքացի ձեւավորելու ամենաբարդ գործընթացից:

Կարծում եմ, իբրեւ հակակշիռ, մեզ պետք է ոգեւորի այն գիտակցությունը, որ նույնիսկ սպառողի նեղ հոգեբանությամբ հասարակության այս շերտը իր բոլոր խնդիրները փորձել է լուծել իր հայրենիքում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա արել են «Մեր Թիմ» -ից օտարված, նրա շրջանակներից դուրս հայտնված արտագաղթած մեր հայրենակիցները: «Մենք, մեր թիմը» կարգախոսն էր, որ ազդակ դարձավ երրորդ հանրապետությունը լքող հայաստանցիների գաղթի նորանոր քարավանների: Սփյուռքը քանակապես հզորացավ, սակայն դատապարտվեց հոգեւորըՙ ազգային մշակույթը, լեզուն: Ինչու մոռացանք «մեր թիմի» գծած ջրբաժանի ազգակործան հետեւանքները, մոռացանք, որ ջրբաժանից դուրս դրված հանրության մյուս անդամները, որեւէ թիմի անդամ չլինելովՙ շարունակում են մնալ հայ ազգի թիմի անդամներ :

Մի բաժանեք հանրությունը «սեւի եւ սպիտակի»: Մի տրոհեք ազգի հավաքական ուժը, որը ցանկացած պահի ի զորու է մեկ մարդու պես կանգնելՙ պաշտպանելու ապրիլյան հեղափոխության նվաճումները, անարգ թշնամուցՙ հայրենիքի անառիկ սահմանները, ինչպես դա եղավ 2 տարի առաջ, ապրիլյան հերոսամարտի օրերին:

Մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ հավաքական թիմի անդամ հայ ժողովուրդը անդառնալի մերժել է նախկիններիՙ անկախ պետականության հիմքերը կազմաքանդող իշխանությունը: Ուժեղ, անկախ եւ հզոր Հայաստանի կայացումը տեսանելի ապագայում է, եւ ամեն հպարտ, արժանապատիվ հայ այդ կայացման անփոխարինելի մասնակիցն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ