RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4889, Տպվել է` 533, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻՙ ԿԿԱՅԱՆԱՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Իրբիլ-Դուհոկ-Երեւան

Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակը չի խանգարում, որ շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող Իրաքյան Քուրդիստանի տարածքում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Մի անգամ եւս, օրից-օր բարգավաճող հայկական գաղթօջախը, մանավանդ Էրբիլում, Դուհոկում, Զախոյում, մասնակցում է այս ընտրություններին մեկ տասնյակի հասնող թեկնածուներով: 10000 բնակչություն ունեցող հայկական համայնքին, իր թվի համաձայն, տրամադրված է խորհրդարանի մեկ անդամի աթոռ: Այժմ այն զբաղեցնում է հայտնի ճարտարապետ ու քաղաքական գործիչ Երվանդ Ամինյանը ՙ Դուհոկից: Նա է կառուցել այդ չքնաղ եւ արդիական քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, «Արարատ» հարսանյաց սրահը, Առաջնորդարանը, որտեղ «Ղեւոնդ-Երեց» Տեր Մասիս Շահինյանի գլխավորությամբ արդեն իսկ գործում է եռօրյա հայկական դպրոցՙ Բաղդադից հրավիրված ուսուցչուհիների օգնությամբ...: Հիշեցնենք, որ զբոսաշրջային կենտրոն հանդիսացող, քրիստոնյա մեծ համայնք ունեցող Դուհոկի նշանավոր դեմքերից է վետերան դասախոս, քրդերեն լեզվի ու պատմության մեծ գիտակ Վարդգես Սարգսյանը , որ տարիներ շարունակ դասավանդել-դաստիարակել է քուրդ, եզիդի, ասորի պետական եւ կառավարական հայտնի դեմքերի:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի գլխավոր թեկնածուներից է Հավրիզի գյուղապետ, հայկական ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանը : Այս քաջարի հայորդին, որպես բարձրաստիճան սպա, մասնակցել է Իրաք-Իրան երկարամյա պատերազմին: Ապա, Սադդամ Հուսեյնի անկումից հետո, վերադարձել է հայրենի Հավրեզ գյուղ (վերակառուցվածՙ բարերար, Իրաքյան Քուրդիստանի նախկին էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանյանի կողմից), դառնալով գյուղապետ: 2014-2016 թթ.ին, երբ Մոսուլը ընկավ արյունախում «Դաեշ»-ի իսլամիստ ոճրագործների ձեռքը, Մուրադ Վարդանյանը իր ջանքերով կազմակերպեց ինքնապաշտպանության ջոկատՙ հերոսաբար պահպանելով Հավրեզ, Ավզրուկ, Իշֆկենդեր հայկական գյուղերը, դուրս շպրտելով թշնամուն հայկական այդ տարածքներից:

Զախոյի ու Դուհոկի հայկական եկեղեցիների հետ, նախաձեռնությամբ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ եւ վարչապետ Նոզրվան Բարզանիների, կատարվել է մի քանի միլիոն դոլարի հասնող նվիրատվություն, Իրբիլի հայկական համայնքի համար կառուցվել է մի փառահեղ եկեղեցիՙ Անիի Մայր տաճարի «մոտիվ»ներով:

Շինարարության ընթացքին հետեւեցինք, մեր վերջին այցելության ընթացքում Իրբիլ, «Իշդար» արբանյակային հեռուստատեսության տնօրեն Ռազմիկ Մուրադյանի հրավերով:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանական ընտրություններին անձամբ ներկա լինելու դեպքում հույս ունենք «Ազգ»-ի ընթերցողներին առաջինը տեղյակ պահել արդյունքներից:

Նկար 1. Հայկական զինջոկատների հրամանատար եւ առաջիկա ընտրություններում թեկնածու Մուրադ Վարդանյանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ