RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4515, Տպվել է` 524, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈԿՏ. ԶԱՎԵՆ ՔԱՀԱՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակիցներից Արամ Արքունի գրախոսականից տեղեկանում ենք, որ դոկտ. Զավեն քահանա Արզումանյանը լույս է ընծայել իր թվով 17-րդ գիրքը, այս անգամ երկուՙ անգլերեն եւ հայերեն լեզուներով եւ «Յիշարժան անդրադարձ» (Reflections in Retrospect) խորագրով: Դա հոգեւորականի 60-ամյա եկեղեցական ծառայության պատմությունն է, որն ամփոփվել է 255 էջերում եւ հրատարակվել Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի կողմից:

Արզումանյանն իր պատմությունն սկսում է Էվերեկից (Կեսարիայի մոտ) իր հոր տեղահանությամբ եւ 1922-ին Կահիրեում հաստատվելուց, որտեղ դերձակությամբ է զբաղվում: Այնուհետեւ ամուսնանում է Սրբուհի Նշանյանի հետ եւ դառնում 6 երեխաների հայր: Արզումանյանի պապը հետագայում նույնպես Կահիրե է գալիս, որտեղ հրատարակում է 1935-ին Էվերեկի պատմությունը:

Դոկտ. Զավեն Արզումանյանը ծնվել է 1933-ին Կահիրեում եւ հաճախել Գալուստյան ազգային վարժարանը: Քահանա է ձեռնադրվել 1954-ին: 1957-59 թվերին ծառայել է Եթովպիայի հայկական համայնքում, այնուհետեւ Ֆիլադելֆիայի երկուՙ Սբ. Երրորդության եւ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցիներում: 20 տարի այնտեղ ծառայելուց հետո տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ հիմնել է Բոկա Ռատոնում արեւելյան թեմի առաջին հայկական եկեղեցինՙ Սբ. Դավիթը, որտեղ 20 տարի է ծառայել, մինչեւ 2002 թվականը:

Գրքում Արզումանյանը պատմում է Լոնդոնի եւ Կոլումբիայի համալսարաններում իր ուսումնառության ժամանակաշրջանների, 1983-ին պատմության գծով Կոլումբիա համալսարանում դոկտորական թեզի պաշտպանության, ինչպես նաեւ ճանաչված մտավորականների (ինչպես, օրինակ, Արշակ Ալբոյաջյանի) հետ իր հանդիպումների եւ աշխարհի տարբեր երկրներ կատարած ուղեւորությունների մասին: Բովանդակային առումով գրքի անգլերեն եւ հայերեն բաժինները մի փոքր տարբերվում են իրարից: Գրքում զետեղված են նաեւ պատմական եւ անձնական լուսանկարներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ