RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3060, Տպվել է` 517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՍԱՄԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հ.Ծ.

Հնդկաստանի Ստորին Ասսամ նահանգի Դհուբրի նավահանգստային քաղաքի մշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող մասնագետների շրջանում վերջերս հետաքրքրությունը վերստին բորբոքվել է այնտեղ գտնվող հայկական հինավուրց եկեղեցու վերաբերյալ: «The Telegraph» հնդկական թերթի լրագրող Գաուրավ Դաշը գրում է, որ մինչ օրս ենթադրվում էր, որ նախագաղութային ժամանակաշրջանում հայերը հիմնականում Բենգալիայում, Կերալայում եւ Կալկաթայում էին նշանակալի ներկայություն ներկայացնում: «Ասսամի հայկական եկեղեցին նոր լույս է սփռում: Մենք պետք է փաստագրական տվյալներով պարզենք, թե Դհուբրիում նրանք ինչ ազդեցություն են ունեցել:

Եկեղեցու ճարտարապետությունը եզակի խառնուրդ է հայկական եւ ասսամական ոճի կառուցվածքների: Ունի 3 կամարաձեւ ապակե պատուհաններ եւ 1 կենտրոնական եռանկյունաձեւ գմբեթ: Առանձնանում է այլ, բրիտանական ոճի կառույցներից», ասում է Զայանտա Շարման ՙ «Ասսամի ժառանգության պահպանման ընկերության» (ԱԺՊԸ) քարտուղարը:

ԱԺՊԸ-ն պաշտոնապես գրանցված ընկերություն է, որն զբաղվում է մասնավորապես նախագաղութային Հնդկաստանի կառույցների պահպանման հարցերով: Վերջերս ընկերությունը եկեղեցու նկարը տարածել է փորձագետների շրջանումՙ հետաքրքրություն առաջացնելով նաեւ տեղացիների մոտ: Գրող, շրջանի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին լավ ծանոթ ութսունամյա Ս.Կ.Բոսեն պատմել է եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատան մասին: «Լավ հիշում եմ, որ այնտեղ 12-15 գերեզման կար, որ հայերին էր պատկանում: Դա նշանակում է, որ հայերը նաեւ այստեղ կարեւոր ներկայություն են ունեցել: Նրանք առեւտրականներ էին, որոնք հավանաբար 18-րդ դարի վերջերին էին հաստատվել այստեղ: Գերեզմանն այժմ գոյություն չունի: Արդի կառույցները հիմա գերիշխում են: Միայն հին արձանագրությունները կարող են ճշգրիտ տվյալներ հայթայթել, որից հետո պետք է մտածել, թե ինչպես վերականգնել եւ ապագա սերունդներին հանձնել այս հայկական եկեղեցին, որ բրիտանացիները վերածել էին ակումբի: Հետանկախության տարիներին այն հայտնի էր որպես «Կանանց ակումբ», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ