RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-09-28 11:05:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3078, Տպվել է` 516, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սեպտեմբերի 27, 28-ին Սունդուկյան թատրոնի բեմում պրեմիերա էՙ բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» էպոսն է:

Հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանք եւ հայ ժողովրդիՙ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար... Ներկայացումը հանդիսատեսին կմատուցի նոր մոտեցումներՙ ժամանակակից լուծումներով:

Բեմադրության հեղինակըՙ Սամսոն Մովսեսյանն է, նկարիչըՙ Վիկտորիա Հովհաննիսյանը , զգեստների նկարիչըՙ Անժելա Գալստյանը , կոմպոզիտորըՙ Վաչե Շարաֆյանը , իսկ պարուսույցըՙ Աիդա Սիմոնյանը :

Դերերումՙ ՀՀ Վաստակավոր արտիստՙ Խորեն Լեւոնյան, Հովհաննես Գասպարյան, Սոնա Մաթեւոսյան, Դավիթ Գասպարյան, Արաքսյա Մելիքյան, Անդրանիկ Խաչատրյան, Ծովինար Մարտիրոսյան, Ռուզաննա Հախնազարյան, Լուսինե Կոստանյան :

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ռեժիսոր բեմադրություն անելիս պատմում է իր հեքիաթը. «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը: Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է մտերիմներիդ հետ քո հարաբերություններում, դրսեւորովում է մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»:

Ներկայացմանն առավել հանգամանալից կանդրադառնանք պրեմիերայից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 28-09-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ