Նախորդիվ գրել էի, որ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի իր ընդդիմադիրներին առաջարկում է քաղաքական ինքնասպանությունՙ հակառակ կողմին թողնելով սեփական մահվան գործիքն ընտրելու «ազատությունը»: Երեքշաբթի օրվա բուռն զարգացումները սակայն ցույց տվեցին, որ ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելու առաջարկին եւ դեռեւս ի վիճակի է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, առնվազն հետաձգելով մահապատժի ժամը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի դիմաց արդեն մի քանի օր է մոմավառություն է կազմակերպվելՙ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը: Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի ...
Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ լայն հանրությանն է ներկայանում իր սրաթռիչ մտքի եւ արտասովոր երեւակայության ամենավառ դրսեւորումներով եւ նրա գործունեությանն ուշի ուշով հետեւողների մոտ արդեն կարծիք է կազմվում, որ այս զարմանալի հայը իր դրվատելի նախաձեռնություններով Երկիրը «նվաճելուց» հետո հիմա էլ սկսել է ...
Միգուցե կրկնեմ ուրիշներին, բայց այլ բառով, քան գլխապտույտն է, հնարավոր չէ բնորոշել այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք առարկայական դարձրին դեկտեմբերի սկզբին խորհրդարանի արտահերթ ընտրություն կազմակերպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը:
Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան վերջին առաջարկը, որն արել էր կառավարության աշխատակազմն անցյալ շաբաթ: Առաջարկը Ավան վարչական շրջանում առկա առանձնատանն է վերաբերելՙ 600 միլիոն դրամ արժողությամբ: Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել: Այս առաջարկը ...
Այդ խզված, հեռուներից եկող թախծոտ ձայնը մեր կյանք ներխուժեց անցյալ դարի 60-ականներին, Էդիթ Պիաֆի եւ Ժակ Բրելի զգայացունց ձայների հետ միասին: Այնուհետեւ Շառլն այլեւս չլքեց մեզ, ուղեկցեց ողջ կյանքի ընթացքումՙ մեր վշտերի, տառապանքների եւ հույսերի հետ: Մենք ապրում, սիրում ու տանջվում էինք նրա նման:
Հայաստանի վերանկախացման հետ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին վերաշխուժացաւ, իր վրայէն նետելով խորհրդային ռեժիմին պարտադրած , եթէ ոչ արգելքի, գոնէ անտարբերութեան ու լուսանցքայնացման քօղը: Անոր հետ Հայաստան մտան Բողոքականներն ու Կաթոլիկները իրենց եկեղեցիներով ու համայնքային կեդրոններով:
Հոկտեմբերի 2-ին չեխական կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան առաջին էջերում հրապարակելով 94ամյա համաշխարհային լեգենդ Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրեր, հոդվածներ ու լուսանկարներ:
«ՄԱԿ-ը անընդունակություն է ցուցաբերել անջատողականության դեմ պայքարի հարցում»: Հոկտեմբերի 3-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը ` «Անջատողականությունը, որպես մարտահրավեր միջազգային կարգին» խորհրդաժողովի ընթացքում: «Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է Հայաստանը տնտեսական մեկուսացման մեջ պահելով եւ ուժեղացնելով իր ռազմական ներուժը»,- եզրափակիչ ...
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, Բոխումի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Հանս-Իոահիմ Հայնցեն հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
Գյուրիմում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոս-նահատակ, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անվան պուրակ: Բացմանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ այլք:
Տասն օր շարունակ հիվանդանոցում անգիտակից վիճակում մնալուց հետո, 94 տարեկան հասկանում մահկանացուն է կնքել Գուրգեն Մահարու կինըՙ Անտոնինա Մահարին: Կյանքի վերջին տարիներին Անտոնինա Մահարին ապրում էր միայնակ եւ սոցիալական ծանր պայմաններում (հաճախՙ առանց ջեռուցման ու լույսի): Նա ծագումով լիտվիացի էր, Հայաստանի ԳՄ անդամ:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս հայտարարել է, որ սփյուռքահայերը Հայաստանում տներ չեն գնի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել:
Հայաստանի խորհրդարանիՙ Ազգային ժողովի լուծարման մասին հոդվածը սկսել էի գրել դեռ մինչեւ վերջին իրադարձությունների սկսվելը, սակայն, ինչպես ասում ենՙ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ պարզ դարձավ, որ ներքաղաքական սահող ճգնաժամը կտրուկ սրվեց` վերածվելով հրաժարականների ու փաստացի հետհեղափոխական կառավարության լուծարման: Այն, որ զարգացման այս սցենարը հնարավոր էր, պարզ դարձավ Երեւանի ավագանու ...
Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ ժուկով-ժամանակով, լինում է չի լինում մի կուսակցություն է լինում, անունը` Հանրապետական: Բացի նրանից, որ այս կուսակցությունը ունենում է գաղափարախոսություն, ինչը հայաստանյան իրականության մեջ հազվադեպ հանդիպող բան է քաղաքական ուժերի համար, այդ գաղափարախոսությունը հիմնված է լինում Գարեգին Նժդեհի ուսմունքի վրա, որին, ի դեպ, կուսակցությունում ոչ ...
Հայաստանում ոչ մի ճգնաժամ էլ չկա: Ոչ տնտեսական, քանի որ մենք երբեք էլ լուրջ տնտեսություն չենք ունեցել, ոչ սոցիալական, որովհետեւ մենք յոլա գնացող ազգ ենք, ոչ էլ քաղաքական: Հայաստանում կա թշնամանք: Վարչապետը սիրում է ժողովրդին, բայց ատում է նախկին վարչապետերին ու նախագահներին, ընդ որում լավ կարծիք ունենալով Ադրբեջանի նախագահի մասին` ...
Ռոսիա 1 հեռուստաալիքը ֆիքսել է, որ Դուշանբեում վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը միեւնույն վերելակից են դուրս գալիս: Եթե համարենք, որ երկուսն էլ վերելակում գտնվել են մոտ 10-15 վայրկյան, ապա կարող ենք ասել, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ մոտ 10-15 վայրկյանանոց առանձնազրույց, ընդ որում` փակ դռների հետեւում: Ի՞նչ են ...
Երեք տարի առաջ էր, 2015-ի նոյեմբերը: Խոր աշնանային մելամաղձոտ օր: Այդ օրը Բրյուսելում հուժկու քամին շուրջպար էր բռնել ոչ միայն դեղնավուն -դալուկ տերեւների հետ, այլ մերթընդմերթ, արտասովոր զայրույթով, համատարած տերեւաթափ էր խոստանում: Մռայլ էր երկինքը, ամպերը սեւ, իսկ քամին հորդառատ անձրեւի ձայնակցությամբ անդադար մռնչյունով նույն երգն էր համառորեն զնգացնումՙ իրեն ...
Բազմատաղանդ ու դինամիկ բնավորության տեր Աստրիդ Փանոսյանը գնահատում է հաջողությունը ոչ թե նեղ անձնական առաջխաղացմամբ, այլ հանրությանը ծառայելու արդյունքներով: Այդ առաքելությամբ է, որ Ֆրանսիայի անշարժ գույքի եւ ապահովագրական խոշորագույն ընկերություններում գործադիր պաշտոններ զբաղեցրած ձեռներեց կինը քաղաքականություն մուտք է գործել չորս տարի առաջ, անդամ դառնալով նախագահ Էմանուել Մակրոնի (այդ ժամանակ դեռես ...
Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ըստ իս, թույլ տվեց երկու լրջագույն սխալ: Չեմ ուզում օգտագործել ճակատագրակա՛ն սխալ արտահայտությունը, քանզի անչափ շատ եմ ցանկանում, որ այդ սխալները, Աստված մի՛ արասցե, ծանր հետեւանքներ չունենան: Ընդսմին, ոչ այնքան վարչապետի, որպես քաղաքական ու ...
Այս օրերին մինչեւ ուշ երեկո մարդկանց հոսքը չի դադարում Գյումրու Անտառավան թաղամասի կենտրոն Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ: Վերջինիս պատվանդանին ու դրա դիմաց ավելացող ծաղիկները, պսակները, հիշատակի վառվող մոմերը քաղաքի բնակիչների ու հյուրերի հարգանքի սրտաբուխ տուրքն են Մեծ հայի հիշատակին: Այստեղ ու քաղաքում իրար հանդիպող ծանոթները զուսպ միմյանց ձեռք ...
Շաբաթվա սկզբին 90 տարեկանում վախճանվել է «Ազգ» թերթի բարեկամների շրջանակից գրող, մանկավարժ, թարգմանիչ եւ բանաստեղծ Անահիտ Պոզիկյան-Դարբինյանը , որ ժամանակ առ ժամանակ հետաքրքրական հոդվածներով հանդես էր գալիս թերթի էջերում: Ծնվել էր 1928-ին Ալեքսանդրետում: Հայրենիք էր վերադարձել 1946-ին: Մոտ 30 տարի Երեւանի Չարենցի անվան անգլիական թեքումով դպրոցի ուսմասվարն ...
Արդեն երեք տասնամյակ շարունակ հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական դաշտում Ադրբեջանը միշտ եղել է հայցվորի դերում, իսկ Հայաստանըՙ պատասխանողի: Ի՞նչ պահանջներ կարող ենք ներկայացնել Ադրբեջանին: Արդյո՞ք Արծվաշենի ու Նախիջեւանի պահանջն ստվերում չի մնացել: Այս եւ հարակից թեմաների մասին խոսեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:
Նորանկախ Հայաստանի անցած տասնամյակներին օր չի եղել, որ երկրի տնտեսության պատասխանատուներից որեւէ մեկը չնշի ՀՀ-ից արտահանումը գերակա համարելու անհրաժեշտության մասին: Կարծես ականջահաճո հերթական ու հերթապահ խոսքեր են ասվել, ինչպիսին է, ասենք, հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանա արտահայտությունը: Այ, եթե քիչ թե շատ հասանելի օրինակներով ներկայացվեր, թե ինչու մեր երկիրը պետք ...
Արդեն 40 տարուց ավելի է, ինչ ես բնակվում եմ Մոսկվայում եւ արդեն համարյա դարձել եմ սփյուռքահայ: 1977 թվականի աշնան էր, երբ այդ տարիների Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի պետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանի որոշմամբ նշանակվեցի որպես մեր հեռուստատեսության ու ռադիոյի Մոսկվայի սեփական թղթակից ու հենց այդ ժամանակ էլ հիմնեցի մեր հանրապետությունից դուրս ...
Էրդողանի այցի նախօրեին գերմանացի լրագրողների մեծ մասն արդեն տարակուսանք էր հայտնումՙ ռեալպոլիտիկն ամե՞ն գնով: Պետական այցի արարողակարգային պատվաբեր մի ընդունելություն այն նախագահին, որ վերջին տարիներին չէ, ամիսներին ու օրերին նկատել չի տվել, թե բռնակալի, այլոց կարծիքն արհամարհող իր ուղուց դույզն- ինչ շեղվել է, այլակարծության կրողներին ու ձեւավորողներին, մարդու իրավունքների պաշտպան ...
Վերջերս «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմին միացած Մոնիկ Սվազլյան-Տալոնը Գլենդեյլում բնակարանների անմատչելիության հարցն է բարձրացնում թերթի էջերում: Գոհունակություն հայտնեով քաղաքային խորհրդին Մերիլանդ փողոցը Արցախի փողոց վերանվանելու առթիվ, նա նշում է, որ այդ նույն խորհուրդը ոչինչ չի ձեռնարկում լուծելու համար օրեցօր աճող անմատչելի բնակարանների հարցը, որն սպառնում է տասնյակ հազարավոր ներգաղթյալների արտաքսմանը երկրից:
Նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական վերջին քայլերը ակնհայտորեն թելադրված են Իսրայելի եւ ամերիկյան իսրայելամետ շրջանակների կողմից, գրում է վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը «Ռեգնում» գործակալության կայքում: «Կարծում եմ, որ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը սերտորեն կապված է Իրանի վերաբերյալ նրանց սեւեռուն գաղափարի հետ, որը հակառակ արդյունքը տվեց Սիրիայում, ...
Աշխարհի շատ երկրներում կենսազանգվածից էներգիայի ստացումը ամեն տարի ավելանում է: Կենսազանգվածից էներգիայի ստացման հզորությունները ողջ աշխարհում կազմում է վերականգնվող էներգետիկայի հզորությունների ավելի քան հինգ տոկոսը: Այդ էներգիան օգտագործվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում եւ այլուր: Աշխարհում տարեկան 500 միլիոն տոննա կենսազանգված է մշակվում:
Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթականՙ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով եւ կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ եւս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարեւոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքերՙ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով եւ առանց որեւիցե սպասարկման վճարի: Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից, «iPhone Xs»-ն ու «iPhone Xs Max» նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության` Հյուսիսային պողոտայում ու Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոններից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունըՙ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ: Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթեւանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական եւ ...