RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2193, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԻՏԱԿՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՊԻՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վերջին օրերի քաղաքական զարգացումները, եթե, իհարկե, կարելի է այդ քաղաքական մարմնավաճառությունը զարգացում անվանել, ցույց տվեցին, որ վարչապետի ու իր թիմի երազած դեկաբրիստական.... ներեցեքՙ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները մոտենում են իրենց վարչապետաշահ վախճանին:

Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ «ձեռքսեղմման» արարողություն կազմակերպել ու հուշագրերի պես մի բան ստորագրել, ինչպես վերջիններս ժամանակին արել էին ՀՀԿ-ի հետՙ հանուն....հանուն անհայտի: Արդեն պարզ է, որ սպասվող ընտրությունների ժամանակ խորհրդարանում մեծամասնություն է կազմելու ՔՊ-ն, եւ վերջինիս օրհնությամբ էլ մեկ-երկու մանդատ կստանան նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպեսՙ ՀՀԿ-ի ժամանակ էր: Առավել եւս պարզ է, չէ՞, որ եթե այդ ընտրություններից հետո ԱԱԾ լրատվական բաժինը հայտարարի, որ վարչապետի հրահանգով հատուկ վարչությունը հայտնաբերել է, որ մածունը սեւ է, եւ, որ նախկին իշխանություններն այդ փաստն այսքան տարի ազգադավորեն թաքուն են պահել, հիշյալ փողկապավոր ճարպաբլուրներն անակնկալ հավանելու են սեւ թանի արտակարգ համն ու յուղայնությունը:

Ի՞նչ խոսք, որպես ժողովրդապետության հպարտ քաղաքացիների անփոխարինելի վարչապետ, Փաշինյանը կարող էր, ավելինՙ պարտավոր էր կլոր սեղանի շուրջ նստել նաեւ խորհրդարանում մանդատ չունեցող, բայց մեր պատմության վերջին մեկ դարն ապրած բոլոր կուսակցությունների հետ. ժողովրդական առածն ասում էՙ մեծին լսողի ոտքը քարին չի կպչի: Ինչեւէ, անդրադառնանք կարեւորին:

Վարչապետն ու իր թիմը միշտ քննադատել են նախկին իշխանություններինՙ անհատ-անկուսակցական գործիչների «ոտքը» խորհրդարանից կտրելու համար: Բայց հիմա կարծես առանձնակի մտադրություն, ավելինՙ խոսք չկա այդ արգելքը վերացնելու եւ եւս մեկ քայլ ժողովրդավարությանը մոտենալու համար: Ի՞նչ է ստացվելուՙ ՀՀԿ-ի ժամանակների միահեծան խորհրդարա՞ն, որը, որպես կցորդ-հենարան, ունի մի քանի ծախված, որոնք հանուն փողի պատրաստ են տարվա տարբեր եղանակներին պառկել տարբեր քաղաքական ուժերի...խորդանոցներում, միայն վերջիններս ուժեղ լինեն եւ լավ վճարեն: Չլինի՞ՙ սկսելու ենք նաեւ դարձյալ վախ արտահայտել կարմիր գծերի, պարտադիրի ու արգաչափերի վերաբերյալ: Չնայածՙ արագաչափը վատ բան չէ, նկարվում ենք, էլի, իսկ մենք ֆոտոգենիկ ազգ ենք, չէ՞, վկաՙ սելֆիահեծանությունը:

Մի կարեւոր բան էլ կա, որ մինչեւ ընտրություները վարչապետն անպայման պիտի անի, ավելի ճիշտՙ հորդորի, չնայածՙ մի անգամ արդեն հորդորել է: Վարչապետ Փաշինյանն իր թիմի որոշ անդամների պետք է վերստին հորդորի, համոզի ու բացատրի, որ մարդկանց հայհոյել չի կարելիՙ հո դուք Շմա՞յսը չեք, որ չի կարելի ժողովրդի անունից պատեհ-անպատեհ խոսել, հո դուք հանրապետակա՞նը չեք... եւ մի կարեւոր բան էլ կա, այդ մարդկանց, բոլորին, անխտիր, վարչապետը պետք է նստի ու բացատրի, բարձրախոսով ու առանց բարձրախոսի, որ ամենամեծ հեղափոխականըՙ քաղաքական նեխած մթնոլորտը, պատեհապաշտությունը, վերջապեսՙ հին դրվածքը արմատապես փոխողն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ